ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈւԹՅՈւՆ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈւՄ

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մասնակցեցին ամենամյա բարի ավանդույթ դարձած երդման արարողությանը: Ուսանողներին շնորհավորական ուղերձներ հղեցին` ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը, ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Գևորգյանը, Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Բադալյանն ընթերցեց առաջին կուրսեցիների երդման խոսքը. «Երդվում ենք դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինենք դարերի կանչին»՝ արձագանքեցին ուսանողները:
Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգային ծրագրով: