Եվրոպական ժառանգության օրեր. «Հիշատակի ժառանգությունը» 26.09.2015

Եվրոպական ժառանգության օրեր համաեվրոպական ծրագիրն այս տարի անցկացվեց «Հիշատակի ժառանգությունը»  խորագրի ներքո: Միջոցառման նպատակն էր` ճանաչել մշակութային հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության`պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը,վերապրելու պատմության անցած 100 տարիները , վերարժևորելու հայ տեսակի ստեղծագործ ուժը: Միջոցառումը արտացոլում էր մատաղ սերնդի  պայքար` վերընշված կորուստների ժխտողականության դեմ:   

Խորագրի ներքո թանգարանում ներկայացվեցին պաստառներ և դրանց կից տեղեկություններ «Մշակութային եղեռն» և «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» թեմաներով: Դրանք ցեղասպանության տարիներին պատմամշակութային կոթողների, հայ երեխաների հանդեպ թուրքական պետության իրականացրած ոչնչացման և քաղաքականության, որբերի ու որբանոցային դառը իրականության, տասնյակհազարավոր խեղված ճակատագրերի մասին էին:

Ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը ներկայացրեց զեկույց` «Խ.Աբովյանի գրական ժառանգությունը» թեմայով: Աբովյանը հանդիսանալով հայ նոր գրականության հիմնադիր, իր գրական ժառանգությամբ հիմք դրեց ազգային նոր մտածելակերպի զարգացմանը: Նրա առաջադեմ մտքերը դարձան հետագա սերնդի գրական ստեղծագործական գործունեության ուղղորդողն լուսակիր ջահը: