«Եվրոպական ժառանգության օրեր». «Ժառանգությունը և համայնքները»: 24.09.2016թ.

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրը 1954թ-ից իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկրներում:
Հայաստանի Հանրապետությունը ծրագրին միացել է 2000թ-ին:
Այս տարվա խորագիրն էր՝ «Ժառանգությունը և համայնքները»:


Կարևորելով թանգարան-համայնք համագործակցությունը, մեր մշակութային օջախն այս երեք տարիների ընթացքում հասցրել է խորը արմատներ գցել և բարեկամանալ վարչական շրջանում գտնվող կրթոջախների և մի շարք հաստատությունների հետ:
Սեպտեմբերի 24,25-ին Խ.Աբովյանի տուն- թանգարանը Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի հետ համատեղ իրականացրեցին երկու միջոցառում: Միջոցառման առաջին օրը հագեցած էր զեկույցներով: Թանգարանի էքսկուրսավար Ն.Դանիելյանը ներկայացրեց «Քանաքեռը՝ Աբովյանի ծննդավայր» թեմայով զեկույց, իսկ գլխավոր ֆոնդապահ Մ.Բաղդասարյանը կարդաց տեղեկատվական զեկույց «Համայնքների ձևավորումը անկախության ճանապարհին»:
Միջոցառման երկրորդ մասը դասական ցերեկույթ էր:
●«Տոնիկա ՏՐԻՈ» կոմիտասի անվան պետ. կոսերվատորիայի ուսանողներ`ջութակահար`Գոռ Կարապետյանի, դաշնակահար`Արամ Շեկիկյանի և կլարնետ`Գարեգին Քեֆնակզյանի կատարմամբ ներկաները վայելեցին
Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Պիացոլլոյի գործերը:
●Ս. Բարխուդարյանի անվ. արվեստի թատերական խմբի սաների շուրթերից հնչեցին Վահան Տերյանի և Վիյամ Սարոյանի ստեղծագործությունները:
●Մինաս-Ավետիսյանի անվ.կերպարվեստի դպրոցի սաները, դպրոցի տնօրեն՝ Մեծ-Գևորգյան Հովհաննեսի աջակցությամբ ներկայացրին ցուցահանդես «Իմ համայնքը» խորագրով:
Հյուրերի թվում էին՝ Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի
կրթական բաժնի ղեկավար Իրինա Թորոսյանը, աշխատակիցներ՝ Սոնա Իսրաելյանը և Արթուր Սարգսյանը, Ս. Բարխուդարյանի անվ. արվեստի դպրոցի տնօրեն՝ Սոնա Գալաջյանը, փոխտնօրեն՝ Զառա Եսայանը, գեղ.ղեկավար՝Մարիամ Ահարոնյանը:
Միջոցառման վերջում ներկաները շրջայց կատարեցին ցուցասրահով, եղան Աբովյանի տոհմատանը՝ ծանոթանալով Մեծն Լուսավորչի կյանքի և գործունեության մանրամաասներին:
Հատուկ շնորհակալություն բոլոր մասնակիցներին և ներկաներին: