«Եվրոպական ժառանգության օրեր».«Ժառանգությունը և համայնքները»: 25.09.2016 թ.

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագրի երկրորդ օրը կարծես ազգային տոն լիներ: «Ժառանգությունը և համայնքները» խորագիրը կրող սեպտեմբերի 25-ի մջոցառմանը թանգարանի էքսկուրսավար Ն.Դանիելյանը ներկայացրեց «Մեծն Քանաքեռցին» թեմայով զեկույց, որն ուղեկցվում էր պատմական հուշարձանների նկարների ցուցադրումով:

 

 Հայ մեծ լուսավորիչն այսպես է ներկայացրել իր ծննդավայրը.
● -Երևանուցը հինգ վերստ հեռու մեկ գեղ. հյուսիսային կողմն ընկածտեղը բարձր, ջուրը քաղցր, օդը գեղեցիկ, չորս կողմը բաղրով լիքը: Մեջը երկու հրաշալի եկեղեցի. հազար քյալավա, ու այժմ հիսուն տուն կա: Ամառվան տեղը Երևանու խաների:

● «Ոչ մի բնակավայր այնքան գեղեցիկ, այնքան երկնային չէ, ինչպես այս բարձրա¬դիր վայրը՝ հարավային երկնքի տակ… այս բոլորը ես չեմ փոխի և ո՛չ մի բանի հետ, որ տեսել եմ հետագայում…»։
Ահա այսպիսի անջնջելի հետք է թողել նրա բովանդակ կյանքի ու ստեղծագործությունների վրա ծննդավայրը։
Միջոցառման երկրորդ մասն հագեցած էր գեղարվեստական համարներով:
● Ա.Տեր Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի «Արմենիա» պարային համույթի կատարմամբ, /գեղ. ղեկավար՝ Հայկ Անտոնյան/, ներկաները վայելեցին
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Օրոր» և «Ախթամար» պարային համարները:
● «Զեյթուն մշակութային կենտրոն»,/ գեղ. ղեկավար՝ Դավիթ Դանիելյան,/, թատերական խմբակի սաները, /ղեկավար՝ Ալլա Թորոսյան/, ներկայացրին բեմականացում «Մեր բակը»:
Երգի խմբակի սան, /ղեկավար՝ Հասմիկ Հայրապետյան/,Միլենա Մարդոյանը կատարեց երգ «Հայաստան», Աննա Գրիգորյանը ՝ «Ճանապարհ», երգի խմբակը՝ «Մենք ենք ու սարերը մեր», Լիաննա Խուրշուդյանը՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգերը, մշակութային կենտրոնի երգչախումբը, /ղեկավար՝ Մամիկոն Անդրեասյան, կոնցերտմեյստեր՝ Մարինա Սարգսյան/, կատարեց «Սարերի հովին մեռնեմ» և Մելիք Մավիսակալյանի «Ջան Հայաստան» երգերը:
● Մինաս-Ավետիսյանի անվ.կերպարվեստի դպրոցի սաները, դպրոցի տնօրեն՝ Մեծ-Գևորգյան Հովհաննեսի աջակցությամբ ներկայացրին ցուցահանդես «Իմ համայնքը» խորագրով:
Միջոցառման վերջում ներկաները, էքսկուրսավար Նազիկ Դանիելյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին ցուցասրահով, եղան Աբովյանի տոհմատանը՝ ծանոթանալով Մեծն Լուսավորչի կյանքի և գործունեության մանրամաասներին:
Հատուկ շնորհակալություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին բոլոր մասնակիցներին և ներկաներին: