Գիտաշխատողներ, դասախոսներ,ուսանողներ` հանդիպում-բաց դաս:15.05.2017թ.

Գիտաշխատողներ, դասախոսներ,ուսանողներ` հանդիպում-բաց դաս, որն ավարտվեց Աբովյանի բաղադրատոմսով սուրճի հյուրասիրությամբ:
————————————————————–

Թանգարան էին այցելել ՀՊՄՀ-ի ԿՔԱ ֆակուլտետի, աշխարհագրություն բաժնի II-րդ կուրսի ուսանողները`ղեկավար ԴԱՅԱՆ ՍԻՄԱՅԻ ուղեկցությամբ:
Օրը հագեցած էր աբովյանական գիտելիքներով և հարցադրումներով: Շրջայցի ընթացքում, ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանի հետ ուսանողները մանրամասն ծանոթացան ցուցասրահի 12 բաժիններին և տոհմատան հարկաբաժիններին, հարց ու պատասխանի շնորհիվ ավելացրեցին իրենց իմացության պաշարը աբովյանական թեմաների վերաբերյալ:
Սուրճի սեղանի շուրջ կայացավ քննարկում-վերլուծություն, ծագեցին նոր գաղափարներ, հետաքրքիր առաջարկներ` հետագա համագործակցության վերաբերյալ: