<<ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ>> ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՕՐ ԱՌԱՋԻՆ
09.05.2018թ.
Տուն-թանգարանի գիտակրթական ծրագրի շրջանակներում իրականացվող ամենամյա <<Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան>> մրցույթ-միջոցառումն այս տարի տեղի ունեցավ Տավուշի մարզում: Տուն-թանգարանի պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Վ. Քոսակյանի և աշխատակիցներ՝ հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանի և ավագ գիտաշխատող Ա. Մարալյանի, մայիսի 9-12-ը Բերդի թիվ 1 և 4 հիմնական դպրոցներում իրականացրեց մրցույթ-միջոցառումը:

Մայիսի 9-ին, ըստ պայմանավորվածության, Բերդի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին ներկա էին տուն-թանգարանի պատվիրակությունը, Բերդի թիվ 1 դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանը, մասնակից խմբերի համակարգողներ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Քալանթարյան Անուշը և Ավալյան Մերին, պատմ. ուսուցչուհի Ա. Մկրտչյանը, Բերդի թիվ 4 դպրոցի տնօրեն Ա. Աբգարյանը, մասնակից խմբերի համակարգողներ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սարգսյան Անահիտը, կազմ. գծով փոխտնօրեն Շահնազարյան Լիլիթը, Բերդի թիվ 3 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քոսակյան Մարուսյան և Տավուշի ավագ դպրոցի ուսմասվար, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թումանյան Լուսինեն: