ԲԱՑ-ԴԱՍ

Դեկտեմբերի 1-ին թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ բաց-դաս «Արհեստները Խ. Աբովյանի գործունեության համատեքստում» թեմայով՝ Մ. Ավետիսյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Բաց-դասի ընթացքում թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը ընդհանուր գծերով ներկայացրեց Խ. Աբովյանի կենսագրությունը, «Արհեստ» հասկացությունը, Հին Հայաստանում տարածված արհեստները, այնուհետև խոսեց Խ. Աբովյանի՝ Դորպատում ուսումնասիրած արհեստների մասին, և հետագայում դրանք Աբովյանի կողմից Հայաստանում տարածելու մասին: Դասի ինտերակտիվ փուլում մասնակիցներին տրվեցին հարցեր թեմայի վերաբերյալ: Բավականին ուշագրավ էր բաց-դասի գործնական մասը: Ամբողջ դասի ընթացքում մասնակիցները կատարեցին վիտրաժային աշխատանքներ, որոնք հետագայում տեղ կգտնեն թանգարանի ժամանակավոր ցուցադրություններից մեկում: Դասի ավարտից հետո մասնակիցները շրջայց կատարեցին Խ. Աբովյանի տոհմատանը: