ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

19-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԵՆՑԱՂԸ

Փետրվարի 13-ին թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ բաց-դաս միջոցառում Կ. Զարյանի անվ. թիվ 117 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դասի թեման էր <<19-րդ դարի հայկական տների կառուցվածքն ու կենցաղը>>: Թանգարանի ավագ գիտաշխատող Ա. Մարալյանը ներկայացրեց 19-րդ դարի հայկական տների կառուցվածքը, կենցաղը, բարքերը, սովորույթները, ինչպես նաև ազգային ուտեստները, տոները և խաղերը: