«Արհեստները` Խ.Աբովյանի կուլտուր-լուսավորչական գործունեության մի մաս»:10.02.2017 թ.

Փետրվարի 10-ին թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը Երևանի Զարդարվեստի պետական ուսումնարանում վարեց բաց դաս` «Արհեստները` Խ.Աբովյանի կուլտուր-լուսավորչական գործունեության մի մաս» թեմայով: Դասաժամը աշակերտների համար հագեցած էր թեմային վերաբերող ուշագրավ տեղեկություններով և դպրոցական ծրագրից դուրս Աբովյանի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստերով:
Բաց դասն ունկնդրում էին թվով 40 I-ին կուրսեցիներ: Ներկաների թվում էին նաև ուսումնարանի ղեկավարները և մանկավարժները: Հարցեր, պատասխաններ, բազմաթիվ ինչուներ…ահա այսպես ամփոփվեց աբովյանական օրը արհեստագործական ուսումնարանում:
-Մենք հասկացանք, որ սովորում ենք հենց Աբովյանի երազած կրթօջախներից մեկում,- այս խոսքերը հնչեցին աշակերտների կողմից: