«Ապագայի պատգամախոսը» 15.10.2015

«Ապագայի պատգամախոսը» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ 210 ամյակին:

1804-1805 թ-ն ուշ աշնանը`հոկտեմբերի 15-ին, իր ժամանակին մեծահամբավ Ապովենց տոհմի հողածածկ տանը ծնվեց Խաչատուրը, որը հետագայում դարձավ հայոց նոր պատմության ամենամեծ և ամենաողբերգական դեմքերից մեկը, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիրը, հայ-ժողովրդի մեծ լուտավորիչ-դեմոկրատը, հայրենասերը, որին վիճակված էր իր ուսերին կրելու ազգի ողբն ու վիշտը:

«Խ.Աբովյանի ծննդյան թվականը», «Անտիպ նյութերը», «Դորպատյան օրագրերը», «Մանկավարժական գործունեությունը», ահա այն թեմաները, որոնք վերլուծեցին թանգարանի գիտաշխատողները:

Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Ռ.Մելիքյանի անվան պետական քոլեջի ուսանողները: Նրանց կատարմամբ հնչեցին Ա.Իսպիրյանի «Կենաց հայերի» և Ա. Սմբատյանի «ՀԱՅԱՍՏԱՆ» երգերը: Թիվ 62 ավագ դպրոցի սաներ Ա.Իսպիրյանը և Էլ.Գաբրիելյանը հանդիսատեսին ներկայացան «Աբովյանին սպասելիս», «Հայ ու Հայաստան» հեղինակային ստեղծագործություններով:
Այս նշանավոր օրը ներկա էին Խաչատուր Աբովյանի ժառանգները` Խ.Աբովյանի որդու `Վարդանի ճյուղից, Աբովյանի կոռնուհի Սոֆյա Պեպլոզյանը և նրա դուստր Էլբիս Պեպլոզյանը, Խ.Աբովյանի կոռ Ռոբերտ Հարությունյանը և նրա դուստր Էմիլիա Հարությունյանը:
Հյուրերի թվում էին նաև Մշակույթի նախարարության, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի , ԵՊՄՀ, ՀԱՊՀ Պոլիտեխնիկ քոլեջի ներկայացուցիչները , թանգարանների տնօրեններ, Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84, թիվ 2, Հրազդանի թիվ 1, Սևանի թիվ 1, Վաղարշապատի թիվ 4, ինչպես նաև Երևանի թիվ 62 ավագ և Ալ.Մյասնիկյանի թիվ 66 դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները:
Միջոցառման վերջում թանգարանի տնօրեն Վ.Քոսակյանի կողմից շնորհակալագրի արժանացան այն բոլոր հաստատությունները , որոնք 2014-2015թթ պատրաստակամ և ակտիվ համագործակցել էին մեզ հետ:
Նշանակալից օրը, հայ ազգի արժանի զավակի օջախում, ավարտվեց հյուրասիրությամբ: