«ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ» 02.04.2016

Ամեն տարի, ապրիլի 2-ին, թանգարանում հիշատակվում է ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ անհայտացման օրը: Այս տարվա միջոցառումը կրում էր «ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ» խորագիրը:
Օրն արտասովոր էր: Հրավիրվածների թվում էին մեծանուն հայերի, ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ և ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ՝ Սոֆյա և Էլբիս ՊԵՊԼՈԶՅԱՆՆԵՐԸ, Ռոբերտ և Էմիլիա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԸ և Գոհար ՉԱՐԵՆՑԸ:
Հյուրերի թվում էին նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատողներ Անուշ Թասալյանը, Սուսաննա Տոնոյանը,
Երևանի Զարդարվեստի պետ. ուսումնարանի փոխտնօրեն Արծրունի Բարսեղյանը, «Փայտի գեղարվեստական փորագրություն» բաժնի ղեկ.Արայիկ Մարտիրոսյանը,«Ոսկերչություն» բաժնի ղեկ.Ժորա Մարտիրոսյանը, «Մանրանկարչություն » բաժնի ղեկ.Արտակ Հարությունյանը և«Ասեղնագործություն» բաժնի ղեկ.Հերմինե Մուղնեցյանը և նրանց ուսանողները,
«Օկտավա» վոկալ –էստրադային համույթի գեղ. ղեկավար Սոնա Վարդանյանն իր սաների հետ:

Թանգարանի գիտաշխատողներ Սաթենիկ Ավոյանը, Արևիկ Ստամբոլցյանը և Աննա Մարալյանը ներկայացրեցին զեկույցներ Աբովյանի «Նամակներ», «Անհայտացման վարկածներ», «Ով է վրձնել Խ.Աբովյանի դիմանկարը» թեմաներով: «Եղիշե Չարենցի տուն-թանգարան»-ի գիտաշխատող Անուշ Թասալյանը ներկայացրեց զեկույց` Ե.Չարենցի «ԴԵՊԻ ԼՅԱՌԸ ՄԱՍԻՍ» պոեմի վերաբերյալ: Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեց Շենգավիթ վարչական շրջանի ՊՍԿ –ի «Օկտավա» վոկալ–էստրադային համույթը, որի գեղ. ղեկավարն է Սոնա Վարդանյանը: Համույթի կատարմամբ վայելեցինք «Կարոտ», «Անուրջներ», «Պիտի երթանք» «Հայաստան» երգերը:

Երևանի Զարդարվեստի պետ. ուսումնարանի ներկայացուցիչները,ի դեմս փոխտնօրեն` Արծրունի Բարսեղյանի, թանգարան էին եկել նվերներով: Նրանք ներկայացրեցին «Փայտի գեղարվեստական փորագրություն» բաժնի ղեկ.Արայիկ Մարտիրոսյանի,«Ոսկերչություն» բաժնի ղեկ.Ժորա Մարտիրոսյանի, «Մանրանկարչություն » բաժնի ղեկ.Արտակ Հարությունյանի և«Ասեղնագործություն» բաժնի ղեկ.Հերմինե Մուղնեցյանի բաժիններում սովորող սաների ձեռքի աշխատանքները, որոնք նախատեսված են «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» մրցույթ միջոցառման մասնակիցների համար:

Թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը իր շնորհակալությունը հայտնեց ներկաներից և համագործակցության համար ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ հանձնեց Արծրունի Բարսեղյանին և Սոնա Վարդանյանին: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ: