Աբովյանի ծննդյան տարեդարձին նվիրված բաց դաս

Նոյեմբերի 22-ին Աբովյանի թիվ 5 հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիները, թանգարան շրջայցի շրջանակում, Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ պատրաստել էին բաց դաս Աբովյանի կենսագրության վերաբերյալ: Հանդիպման ավարտին հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Քրիստինե Հայրապետյանը մատուցեց հաճելի անակնկալ՝ թանգարանին նվիրելով դպրոցի 12-ամյա սան Լիա Աթաբեկյանի կերտած Աբովյանի դիմանկարը: