ԱԲՈՎՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԸ

Ի՜նչ էլ լինի և ինչպե՜ս էլ եղած լինի, բախտն այնպե՜ս կամեցավ, որ, եթե քաջ հայտնի է, որ Աբովյանը ծնվել է, ապա ոչ ոք չի՜ կարող ապացուցել, թե նա…մեռել է… Անմահներին վայել երանի՜բախտ… Անմահնե՜ր, որոնց կյանքը անհնա՜ր է տեղավորել ծննդյան ու մահվան տարեթվերի արանքում, օրորոցի ու գերեզմանի նե՜ղ արանքում…
Գևորգ Էմին

Հոկտեմբերի 15-ին տուն-թանգարանը, ի նշանավորումն մեծ լուսավորչի ծննդյան տարեդարձի, կազմակերպել էր գրական-ցերեկույթ «Աբովյանի գրական ուղենիշը» խորագրով: Ողջույնի խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը: Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը, էքսկուրսավար Ն. Դանիելյանը և ՀՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Ա. Սողոյանը: «Մեղեդի» լարային քառյակը ներկայացրեց ազգային երաժշտական համարներ: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի սաներ Սուսաննա Երիցյանի և Դիանա Ղազարյանի կողմից հնչեցին մեր մեծերի խոսքերը Աբովյանի մասին: Միջոցառման բոլոր մասնակիցները թանգարանի կողմից ստացան շնորհակալագրեր և հուշանվերներ: Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: Տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին և հյուրերին մասնակցության և ներկայության համար: