«Աբովյանի գրական ժառանգությունը»: 15.10.2016թ.

Հայ նոր գրականության և լեզվի հիմնադիր, մեծ մանկավարժ, ազգագրագետ, բանահավաք, բազմաժանր գրող`վիպասան, բանաստեղծ, մանկագիր, առակագիր, ինչես նաև փիլիսոփա, տնտեսագետ, հասարակական գործիչ, հայրենասեր……այս բովանդակ կոչականները անվերջ են մի կարճատև կյանքի համար, որն ամփոփված է Աբովյան հանճարի մեջ, ում ծննդյան առիթով էլ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-15-ին հավաքվել էին նրա օջախում:
Թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանի ողջույնի խոսքից հետո, 

միջոցառման մեկնարկը ազդարարեցինք Մերանգուլյանի «Աբովյանին սպասելիս» երգով, որը կատարեց Ռ. Մելիքյանի անվ. պետ. քոլեջի սան` Միքայել Մանասերյանը:

Ամենամյա ավանդույթ դարձած այս միջոցառումը ամեն տարի անցկացվում է նոր խորագրով և ձևաչափով: Այդ հիշարժան օրվա գրական ցերեկույթի խորագիրն էր «Աբովյանի գրական ժառանգությունը», որի ընթացքում թանգարանի ավագ գիտաշխատողներ` Սաթենիկ Ավոյանը և Արևիկ Ստամբոլցյանը խոսեցին Լուսավորչի գրական ժառանգության, գրական ժանրերի, իսկ էքսկուրսավար Նազիկ Դանիելյանը` բանաստեղծական աշխարհի մասին: Այս ամենին զուգահեռ, թիվ 8 հատուկ կրթահամալիրի սաներ /տնօրեն` Վ.Խեբոյան/ Գաբրիելյան Նարեկը, Ջուլհակյան Վլադիմիրը և Ասատրյան Վահեն հնչեցրեցին բանաստեղծություններ և մեջբերումներ Աբովյանի ստեղծագործություններից: Միջոցառման II-րդ մասում ներկաները դիտեցին «Աբովյանի հետքերով…» բեմականացման պրեմիերան, որը մեզ ներկայացրեցին Զեյթուն մշակութային կենտրոնի «Հայասա» թատերախմբի սաները: / տնօրեն` Ս. Կիրակոսյան, թատ.խմբի գեղարվեստական ղեկ.`Ալլա Թորոսյան/:
Աբովյանի ծննդյան օրը թանգարանի գրադարանը հարստացավ ևս երկու գրքով: Սեյրանուհի Գեղամյանը նվիրեց իր հեղինակային «Հեռացող հիշատակներ», իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը` Չարենցի «Դանթեական առասպել» գրքերը:
Բոլոր մասնակիցները թանգարանի տնօրենի կողմից ստացան աբովյանական նվերներ:
Այդ օրը իրենց պապենական օջախում էին Խ.Աբովյանի ժառանգները: Միջոցառման ավարտին տոնական սեղանի շուրջ մասնակիցներն ու ներկաները հնարավորությունյուն ունեցան ծանոթանալու, շփվելու և տպավորություններով կիսվելու:
Հատուկ շնորհակալություն բոլորին: