«Աբովյանի առեղծվածը»: 03.04.2017թ.

Ս/թ ապրիլի 3-ին թանգարանում կայացավ
Խ. Աբովյանի անհայտացման հիշատակին նվիրված «Աբովյանի առեղծվածը» խորագրով միջոցառում:
Զեկույցների թեմաները հագեցած էին հետաքրքրաշարժ նյութերով և բացահայտումներով:
«Խ. Աբովյան անձը»
«Աբովյանի սիրային գրառումները»
«Գրադարանի հետքերով»
«Բայաթիներ, խաղիկներ», ահա այն թեմաները, որոնք ներկայացվեցին թանգարանի աշխատակիցներ՝Ա.Ստամբոլցյանի, Ս.Ավոյանի, Ն.Դանիելյանի և Լ.Մելքոնյանի կողմից:

Միջոցառման գեղարվեստական մասը լի էր պրեմիերաներով:
Քանաքեռ-Զեյթունվարչական շրջանի «ԶԵՅԹՈՒՆ»մշակութային կենտրոնի «Հայասա» թատերախմբի սաները «Աբովյանի սիրային գրառումները» զեկույցի ընթացքում մարմնավորեցին քանաքեռցի Սոնային, Շարլոտե Շուլցին, Վերային, ցիտեցին Աբովյանի սիրային բանաստեղծություններից հատվածներ, որոմց բեմականացման հեղինակն էր թատերախմբի գեղ. ղեկավար՝Ալլա Վարդանյանը:
Շենգավիթ վարչական շրջանի ՊՍԿ «Օկտավա» վոկալ-էստրադային համույթի կատարմամբ առաջին անգամ հնչեցին Աբովյանի խաղիկները, որոնց երաժշտական ձևավորման հեղինակն էր խմբի գեղ. ղեկավար Սոնա Վարդանյանը: «Օկտավա»-յի տաղանդաշատ սաների կատարմամբ վայելեցինք նաև Ս.Վարդանյանի «Հորովել» երգի պրեմիերան,հնչեցին «Կարոտ», «Հայրենի տուն» երգերը:

Միջոցառման ավարտին աբովյանագետներ Արծրուն Ավագյանը և Սամվել Մուրադյանը թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանի անունից շնորհակալագրեր և ծաղիկներ հանձնեցին «Հայասա» թատերախմբի գեղ. ղեկավար Ալլա Վարդանյանին՝ Խ.Աբովյանի տուն-թանգարանում իրականացված միջոցառումներին մասնագիտական բարձր վարպետությամբ մասնակցություն ցուցաբերելու և «Օկտավա» վոկալ-էստրադային համույթի գեղ. ղեկավար Սոնա Վարդանյանին՝ Խ.Աբովյանի խաղիկների երաժշտական ձևավորումը մասնագիտական բարձր վարպետությամբ իրականացնելուև կյանքի կոչելու համար: