ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՀԱՅՏԱՑՄԱՆ 170-ԱՄՅԱԿ

ԱԲՈՎՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ…
**********************

…Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,-
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրֆը,-
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…
Ե. Չարենց <<Դեպի լյառը Մասիս>>
*************************
Ապրիլի 3-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ Աբովյանի 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում <<Աբովյանի սխրանքը>> խորագրով: Միջոցառումը մեկնարկեց թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը: Միջոցառման ծրագիրը հագեցած էր. զեկույցներով հանդես եկան ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, մանկագիր Նեկտար Պողոսյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Անուշ Թասալյանը, թանգարանի ֆոնդապահ Մարին Բաղդասարյանը: Աբովյանին նվիրված բանաստեղծություններով փայլուն հանդես եկան «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի սաները: Նրանց կողմից հնչեցին Հովհ. Շիրազի «Աբովյանին», Գուրգեն Մահարու «Տաղ Խաչատուր Աբովյանին», Գևորգ Էմինի «Աբովյանի ուսանողական տետրերը» և «Անմահություն» բանաստեղծությունները: Միջոցառման երաժշտական մասը ապահովեց Շենգավիթ վարչական շրջանի պատանեկության ստեղծագործական կենտրոնի <<Օկտավա>> վոկալ-էստրադային համույթը: Նրանց կողմից վայելեցինք Ա. Մերանգուլյանի <<Խաչատուր Աբովյան>>, Վ. Տիգրանյանի <<Աչքս ճամփիդ>>, Մ. Աղայանի <<Աղասու երգը>> երգերը, ինչպես նաև Աբովյանի բայաթիների խոսքերով գրված և <<Մանկական շարան>> երգերը, որոնց երաժշտական ձևավորումը իրականացրել է համույթի գեղարվեստական ղեկավար Սոնա Վարդանյանը: Ինչպես միշտ, <<Օկտավա>> համույթի սաները զարմացրեցին իրենց փայլուն կատարումներով:
Միջոցառման ավարտին թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը աբովյանական հուշանվերներ հանձնեց միջոցառման մասնակիցներին: Հաջորդիվ հետևեց սուրճի հյուրասիրություն:
Խ. Աբովյանի տուն-թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում միջոցառման մասնակիցներին՝ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին, Ե. Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Անուշ Թասալյանին, մանկագիր Նեկտար Պողոսյանին, «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցին՝ ի դեմս տնօրեն Մարինե Վարդանյանի, Շենգավիթ վարչական շրջանի պատանեկության ստեղծագործական կենտրոնի <<Օկտավա>> վոկալ-էստրադային համույթին՝ ի դեմս գեղ. ղեկավար Սոնա Վարդանյանի՝ արդյունավետ և գործուն մասնակցության համար, ինչպես նաև միջոցառման հյուրերին՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանաս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Իրինա Թորոսյանին, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանին, մեն լուսավորչի ժառանգներ Ռոբերտ և Էմիլիա Հարությունյաններին, Հովհ. Թումանյանի թանգարանի աշխատակից Գոհար Մարտիրոսյանին, Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի անձնակազմին, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվ. դպրոցի ուսուցիչներին և այլոց՝ Խ. Աբովյանի հիշատակը հարգելու և ներկա գտնվելու համար: