«ԱԲՈՎՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈւՍՈՒՑԻՉ» ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապագա աշխարհագրագետների աբովյանական բացահայտումները….

Հունիսի 12-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանի գիտակրթական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Խ. Աբովյանը՝ աշխարհագրության ուսուցիչ» խորագրով բաց-դաս միջոցառում Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ և նույն համալսարանի աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, Մանկավարժական գիտությունների թեկնածու Սիմա Դայանի անմիջական ղեկավարությամբ:

Միջոցառման ծրագիրը հագեցած էր աբովյանագիտական թեմաներով. ուսանողները, ընդլայնելով միջոցառման խորագրի շրջանակները, ուսումնասիրել և իրենց համար նորովի բացահայտել էին Աբովյանի կենսագրության և գործունեության այլ կողմեր ևս:
Ապագա աշխարհագրագետները ներկայացան հետևյալ
թեմաներով՝
1.Աբովյանի մանկավարժական գործունեությունը Թիֆլիսում՝ 1836-1843թթ.
2. Աբովյանի մանկավարժական գործունեությունը Թիֆլիսում՝ 1843-1848թթ.
3. Երևանում Աբովյանի մասնավոր դպրոցի հարցը.
4.Խ. Աբովյանի կուլտուր-լուսավորչական գործունեությունը.
5. Խ. Աբովյանի աշխարհագրական էքսկուրսիաները և դասերը.
6. Խ. Աբովյանի դասավանդման մեթոդները.
7. Խ. Աբովյանի կողմից օգտագործված քարտեզները.
8. Խ. Աբովյանի շրջագայությունները.

Հագեցած էր նաև միջոցառման գեղարվեստական մասը: Ուսանողները զարմացրեցին գեղեցիկ պարային և երաժշտական ելույթներով:
Նրանց կատարմամբ վայելեցինք «Առավոտ լուսո», «Հայաստան աշխարհ» , «Հրով լինի, սրով լինի» երգերը: Ինչպես նաև Ուզուն Դարա և Ջեյրան պարային կատարումները:

Միջոցառման ավարտից հետո ուսանողները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը: