Դեկտեմբերի 9-ին թանգարանում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Կ. Զարյանի անվ. հ. 117 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում թանգարանի աշխատակիցներ՝ Արևիկ Ստամբոլցյանը անցկացրեց «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին» թեմայով սեմինար, Սաթենիկ Ավոյանը ներկայացրեց «Սպիտակի երկրաշարժ. 31 տարի անց» թեմայով տեսանյութ և զեկույց: