ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՈւՐԱԽ ՎԱՐԴԱՎԱՌ

Հուլիսի 27-ին տուն-թանգարանում տիրում էր Վարդավառի նախատոնակի իրական խրախճանք: «Ոստան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ վայելեցինք Վարդավառի տոնական և ծիսական արարողակարգը: Փորձեցինք բացահայտել Վարդավառի իրական պատմությունը, դերն ու տոնածիսական նշանակությունը. ուրախ երգ ու պար, խնդում, խաչբուռ, վարդի թերթիկներ, վարդաջուր, խորոված խնձոր, աղավնիներ և վերջում «ջրոցի»: