Օր հինգերորդ…
Հոկտեմբերի 27-ին «Ուղևորություն դեպի Անի» մեծահասակների կրթական ծրագրի մասնակիցը ներկայացնում էր Երևանի Նուբարաշեն վարչական շրջանը:
Ինչպես միշտ, ծրագիրը հագեցած էր, բովանդակալից և հետաքրքիր: Մեր մասնակիցը խորապես տպավորված և գոհ հեռացավ թանգարանից:
Այսպիսով՝ եզրափակվեց «Ուղևորություն դեպի Անի» կրթական ծրագրի առաջին փուլը:
Շատ ավելի հետաքրքիր է ծրագրի երկրորոդ փուլը: Մեր մասնակիցներին սպասվում է ուղևորություն դեպի Անի:
Ճանապարհը կանցնի Էջմիածնով, Սարդարապատով, Անի Պեմզայով: Վերջնակետը կլինի Անիի մենաստան հանդիսացող Երերույք եկեղեցին: Ճանապարհին մեր տարեցները կծանոթանան պատմամշակությաին կոթողներին, նրանց պատմությանը, կայցելեն թանգարաններ: Ուղևորությունը կիրականցնի «World Tour» տուրիստական ընկերությունը: