Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի որդեգրած բարի ավանդույթներից մեկն էլ տարեցներին նվիրված միջոցառումներն են: Այս տարի այն իրականացվեց Երևանի հիմանդրման 2801-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում: Բացման խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը: Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ավագ երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր Երևանի մասին: Թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը ներկայացրեց տեսանյութ Հին Երևանի պատմության մասին: Միջոցառման տարեց մասնակիցները պատրաստել էին հաճելի անակնկալ: Երևանի հնաբնակ ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախմբի տարեցների կատարմամբ հնչեցին երգեր և ասմունքներ Երևանի մասին: Միջոցառման ավարտին մեր տարեց մասնակիցներին թանգարանի կողմից տրվեցին հուշանվերներ, որից հետո նրանց համար կազմակերպվեց շրջայց թանգարանի ցուցասրահում: Թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին և մաղթում անսպառ եռանդ, առողջ և երջանիկ ծերություն: