Ապրիլի 25-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ Խ.Աբովյանի տուն-թանգարանի հիմնադրման 80-ամյակին և <<Վերք Հայաստանի>> պատմավեպի տպագրման 160-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Ողջույնի խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը: Հնչեցին զեկույցներ թանգարանի աշխատակիցներ՝ Ա. Մարալյանի, Մ. Բաղդասարյանի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բգդ, պրոֆեսոր Ա. Ավագյանի կողմից: Խոսքով հանդես եկան նաև ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բգդ, պրոֆեսոր Ս. Մուրադյանը, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ թանգարանագիտության ամբիոնի դասախոս, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի խորհրդի անդամ Դ. Պողոսյանը և մեծ լուսավորչի ժառանգներից՝ Էլբիս Պեպլոզյանը: Միջոցառման հյուրերին և մասնակիցներին, ի նշանավորումն այս նվիրական օրվա, տրվեցին տուն-թանգարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված ծալաթերթիկներ և <<Վերք Հայաստանի>> պատմավեպի տպագրման 160-ամյակին նվիրված բացիկեր: Միջոցառման գեղարվեստական մասի համար նախատեսված կատարումները, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի պատճառով, կներկայացվեն թանգարանի առաջիկա միջոցառումների ընթացքում: Տուն-թանգարանը իր շնորհակալությունն է հայտնում միջոցառման հյուրերին՝ թանգարանի համար այս նվիրական և հիշարժան օրը իրենց ներկայության և մասնակցության համար:
Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ <<ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ>> ՊԱՏՄԱՎԵՊԻ ՏՊԱԳՐՄԱՆ 160-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐ
25
Ապր