Թանգարանի 4-րդ հարկում գտնվում է դահլիճը՝ նախատեսված 60 հոգու համար: Այստեղ անցկացվում են միջոցառումներ, հանդիպումներ և գիտաժողովներ: Դահլիճը հագեցած է պրոյեկցիոն լապտերով (պրոյեկտոր), որը հնարավորություն է տալիս անցկացնել սեմինարներ, կլոր սեղաններ, քննարկումներ և այլ ինտերակտիվ բնույթի միջոցառումներ: