Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը`«Ցավոտ պատմություններ.Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո ներկայացվեց «Խ.Աբովյանի բրոնզե արձանի անցած ճանապարհը», «Պատժամիջոցների վերացումը դպրոցներում» թեմաներով զեկույցներ և կայացավ «Եղեռնից դեպի արցախյան պատերազմ» կլոր-սեղան քննարկում:
Զեկույցները ներկայացրեցին կրտսեր գիտաշխատող Ա.Մարալյանը և էքսկուրսավար Ն.Դանիելյանը:
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեցին «Վարդանանց Ասպետներ» 106 դպրոցի 9-րդ դասարանի սաները` ղեկավար պատմ.ուս. Մարինա Մադոյան:
Արձանը կառուցելու համար անհրաժեշտ էր 12000 ռուբլի, որը պետք է հավաքվեր հանգանկությամբ, ինչպես նաև այդ առիթով կազմակերպված համերգներից ստացված հասույթով, որի նախաձեռնողն ու կազմակերպողը Հովհ. Թումանյանն էր:
-Միայն 1964 թ. իր վերջնական հանգրվանն է գտնում Քանաքեռում՝ Խ. Աբովյանի տուն-թանգարանի այգում:
Խ.Աբովյանի արձանի մասին արտահայտված Հովհ. Թումանյանի պատկերավոր խոսքերով էլ ամփոփվեց զեկույցը.
-«ՙԴա մի տաղաղանդավոր գրողի արձան չէ, դա հայ ժողվրդի վերքոտ սրտի արձան է, որը կանգնելու է այնտեղ, Արարատի սրբազան դաշտում՝սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն, թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ: Պետք է կանգնի հավիտյան, անլռելի պատմի աշխարհին հայի տանջանքն ու տենչանքը:
Թող լսեն երկինքն ու երկիրը: Եվ պետք է լսեն, որովհետև այստեղ արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրում է երկիրը բռնած, տանջված հոգին է,որ մռնչում է մինչև երկինք» :
……Միջնադարյան դպրոցի դաստիարակության մեթոդների հիմքն էին կազմում՝ անառարկելի հնազանդումը դաստիարակին, վերացական կրոնա-բարոյական խրատները, դաժան, հատկապես անմարդկային մարմնական պատիժները, որոնք պետք է ահաբեկեին երեխային, ստորացնեին, սպանեին նրա մարմինը` դրանով իսկ օժանդակեին նրա հոգու փրկությանը: Դպրոցը հանդիսանում էր բանտ, տանջարան երեխայի համար, իսկ ուսուցիչը՝ դահիճ:
Դաստիարակության այդ միջնադարյան մեթոդները զգալի չափով շարունակվում էին գոյություն ունենալ Անդրկովկասում և Հայաստանում 19-րդ դարի ընթացքում:
……Էջմիածնի վանական դպրոցում սովորելու տարիներից հնօրյա հուշագրություններից ծանոթ է այն ահավոր և սահմռկեցուցիչ դատաստանը, որ տեսնում էին փախչողների հետ: Նրանց վերստին վանք բերելով` գլխիվայր կախում էին և այնքան հարվածում ոտքերին, որ եղունգները թափվում էին:
-Աբովյանի մեծությունը նրանումն էր, որ հասկանալով իր ժամանակի կրթության և դաստիարակչական մեթոդների փտած բնույթը, իր պրակտիկ մանկավարժական գործունեության ընթացքում պայքարեց դրա դեմ:
…..Խոսվեց Եղեռնի դրդապատճառների մասին, հնչեցին վարկածներ, տարաձայնություններ, հիմնավորումներ: Քննարկվեց նաև արցախյան պատերազմը, ներկայիս ղարաբաղյան հակամարտության հարցը, ապրիլյան վերջին դեպքերը, շոշափվեցին մայիսյան հերոսամարտերի փուլերն ու գործողությունները: Հարց ու պատասխանի ընթացքում աշակերտների արագ կողմնորոշվելու ունակությունը, հստակ և հիմնավոր պատասխանները վկայությունն էին թե՜ ուսուցչի հետևողական աշխատանքի,թե՜ աշակերտների պատրաստվածության չափի։
Թանգարանի և դպրոցի տնօրեններ Վահրամ Քոսակյանը և Մարինե Վարդանյանը իրենց ամփոփիչ խոսքն ասեցին աշակերտներին քննարկման վերաբերյալ: