ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԵՐԲ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՌԱԿՆԵՐԸ ՀՆՉՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ…

Ապրիլի 30-ին թանգարանի կրթական ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս ֆրանսերենով «Աբովյանի առակները» թեմայով: Բաց դասի մասնակիցներն էին Ս. Զորյանի անվ. թիվ 56 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: Դասը պատրաստել էր թանգարանի ֆրանսերենի էքսկուրսավար Հ. Մաղաքյանը: Դասի ընթացքում աշակերտները լրացրեցին թեստեր աբովյանական թեմայով, կարդացին և վերլուծեցին Աբովյանի առակները, կերպարները և բարոյախոսությունները: Դասի ավարտին մասնակիցներին տրվեցին աբովյանական հուշանվերներ: