Փետրվարի 15-ին թանգարանը «Տոնացույց» ֆոլկ խմբի մասնակցությամբ տոնեց Գարնանամուտին նվիրված տոներ: Միջոցառումը մեկնարկեց թանգարանի նախասրահում՝ ծիսական տիկնիկների ցուցահանդեսով: Հաջորդիվ ազդարարվեց Գարնանամուտի առաջին տոնը՝ Սուրբ Սարգիսը, որին հաջորդեց Տեառն Ընդառաջը և Բարեկենդանը: Տոնակատարության ողջ ընթացքն ուղեկցվեց Տեառն Ընդառաջի խարույկով, ծիսական երգ-պարով, օրհնություններով, ավանդական աղոթքներով, ժողովրդական խաղերով՝ իծախաղով, իշախաղով և ավանդական աղանձի և փոխինձի հյուրասիրությամբ: ժողովրդական տոներին անդրադառնալը թանգարանի կրթամշակութային գործունեության կարևոր գործառույթներից է, քանի որ այն ուղղակիորեն աղերսվում է Խ. Աբովյանի՝ որպես հայ առաջին ազգագրագետի և բանագետի ստեղծագործական բնութագրին և լուսավորչական գործունեությանը: