Ամուսնություն և ժառանգներ

Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսուչ աշխատելու ժամանակ՝ 1838 թվականին, Խ. Աբովյանը հանդիպում է 18-ամյա Էմիլիե Լոոզեյին (հայրը՝ գերմանացի, մայրը՝ էստոնուհի): Շարունակվող հանդիպումներն ու զրույցներն աստիճանաբար ընդունում են ջերմ ու անկեղծ բնույթ և տարվա երկրորդ կեսին ավարտվում երկուստեք սիրո խոստովանությամբ:

Рисунок1

    Էմիլիե Լօօզե

Քրիստոոնյա աշխարհի հոգևորական և այլազգի, լութերական օրիորդ…

Անհրաժեշտ էր թույլտվություն ստանալ առաքելական և լութերական եկեղեցիների կրոնական մեծերից, հրաժեշտ տալ հոգևոր կոչմանը, որից հետո միայն կնքել ամուսնական դաշն:  Այդպես էլ արվում է…

1839 թվականի հունվարի 23-ին Սինոդը լսում է Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսուչ Խաչատուր Աբովյանի խնդիրքը  և տալիս դրական լուծում:

Էմիլիեն համաձայնվում է, որ պսակադրությունը կատարվի հայկական եկեղեցում, հայ քահանայի կողմից, որ իրենց երեխաները նույնպես մկրտվեն հայկական եկեղեցում՝ հայկական դավանանքի համաձայն:

Խաչատուր Աբովյանն իր հերթին պարտադրվում է երբեք չբռնանալ իր կնոջ դավանանքին: Դաշնը կազմված և վավերացված է Թիֆլիսում, 1939 թվականի օգոստոսի 6-ին: Պսակադրությունը տեղի է ունենում 1839 թվականի դեկտեմբերի 10-ին:

Ամուսնության հաջորդ տարում՝ 1840 թվականի մայիսի 31-ին, ծնվում է նրանց առաջնեկը՝ Վարդանը, իսկ 1843 թվականի հունիսին՝ դուստրը՝ Զարմանդուխտը :

 

ՎԱՐԴԱՆԻ ՃՅՈՒՂԸ

Рисунок2

Վարդան Աբովյան

Ընդամենը ութ տարեկան էր Վարդանը, երբ զրկվեց հորից: Նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը մնաց մոր՝ Էմիլիեի վրա, որն ամուսնու  առեղծվածային անհետացումից հետո ապրեց 22 տարի և մահացավ 1870 թվականին:

Ինը տարեկանից Վարդանը սկսում է սովորել Թիֆլիսի ազնվական գիմնազիայում, ապա Ներսիսյան դպրոցում: Կաթողիկոսը նախատեսել էր նրան կրթության տալ Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժնում: Սակայն հիվանդության և այլ պատճառներով  Վարդանը դուրս է գալիս Ներսիսյան դպրոցից, միաժամանակ զրկվում է Լազարյան ճեմարանում սովորելու հնարավորությունից:

Մոր՝ Էմիլիեի մեծ ջանքերի շնորհիվ նա 1854 թվականից մինչև 1859 թվականը սովորում է Խարկովի մասնավոր պանսիոնում, ապա տեղափոխվում է Դորպատ և 1860 թվականից դառնում համալսարանի ուսանող, որը հայազգի պատանիներից առաջինն ընդունվել և ավարտել էր նրա հայրը: Նյութական սուղ պայմանների պատճառով Վարդանը համալսարանը չի ավարտվում: Ռեկտորի թույլտվությամբ քննություն է հանձնում՝ գիմանազիայի սեմինարիայի ուսուցչի կոչում ստանալու համար: Յոթ տարի շարունակ դասավանդում է ռուսաց լեզու, պատմություն, գեղագրություն՝ հեռավոր Լիֆլանդիայի նախ Ֆելին գյուղաքաղաքում, ապա՝ Տալլին քաղաքի տարբեր  ուսումնական հաստատություններում: 1869 թվականին մոր խնդրանքով Վարդանը վերադառնում է Անդրկովկաս և անմիջապես ուսուցչի պաշտոն վարում Ախալքալակում: Պայմանները ստիպում են Վարդանին 1875 թվականին տեղափոխվել Էջմիածին, որտեղ հինգ տարի ուսուցչություն է անում Գևորգյան ճեմարանում, այնուհետև տասը տարի ապրում և աշխատում է Երևանի թեմական դպրոցում: Վարդան Աբովյանը մահացել է 1896 թվականի նոյեմբերին և թաղված է ս. Գայանե եկեղեցու բակում:

2

Վարդան Աբովյանի ընտանիքը

Վարդան Աբովյանը ամուսնացել է Կատարինե Յարալյան-Աբովյանի հետ: Նրանք ունեցել են ութ զավակ, որոնցից Խաչատուրը, Վահանն ու Պետրոսը մահացան դեռ մանուկ հասակում. մնացած երեք տղաներին՝ Կոնստանտինին, Լևոնին, Աշոտին և երկու դուստրերին՝  Շուշանիկին, Վիկտորիային մեծացրել է ու կրթության տվել մայրը՝ Կատարինեն, քանի որ Վարդանը շուտ մահացավ, երբ երեխաներից ոչ մեկը դեռ չէր հասունացել:

 

 

 

 

ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏԻ ՃՅՈՒՂԸ

5

Զարմանդուխտ Աբովյան

Բոլորովին այլ կերպ է դասավորվում Խաչատուր Աբովյանի դստեր՝ Զարմանդուխտի կյանքը: Հինգ տարեկան էր, երբ զրկվեց հորից: Ավարտելով Երևանի կանանց գիմնազիան՝ Զարմանդուխտը  շուտով ամուսնանում է Երևանում հարկահավաքի պաշտոնով աշխատող Գրիգոր Յակովլևիչ Բոժովսկու հետ: Նրանք ունեցան հինգ զավակ՝ չորս աղջիկ՝ Յուլիանա, Օլգա, Զինաիդա (4-րդի անունը՝ անհայտ) և մեկ տղա՝ Վլադիմիր: Զարմանդուխտի ամուսինը ապրեց մինչև 1906 թվականը: Նա հիվանդ, հաշմանդամ մարդ էր և երեխաների խնամքն ու դաստիարակությունը՝ մեծ կարիքի ու զրկանքների պայմաններում ընկած էր Զարմանդուխտի վրա: Զարմանդուխտի միակ տղան՝ Վլադիմիր Բոժովսկին ընտանիքի ամենափոքրն էր: Սակայն հետագայում ստացվեց այնպես, որ մոր, քույրերի և նրանց երեխաների միակ խնամատարն ու կարիքները հոգացողը եղավ: Վոլոդյան շատ էր կապված մոր հետ, բարձր էր գնահատում մոր բացառիկ ջանքերը երեխաների ուսուցման ու դաստիարակության գործում: Իր հերթին ջանք չէր խնայում երախտահատույց լինելու մորը, որն ապրեց 66 տարի և մահացավ 1909 թվականին,

 

4

Զարմանդուխտ Աբովյանի ընտանիքը

Մեծ լուսավորչի տոհմածառի քննությունը ցույց է տալիս, որ նրա սերնդի շուրջ 90 մարդուց 28-ը կյանքից հեռացել են վաղ հասակում, իսկ մնացած 62 հոգուց 20-ը չեն հասել չափահասության: Մնացած 42-ը՝ 12-ը իրենց նվիրաբերել են գիտությանը, որոնցից 5-ը դոկտոր-պրոֆեսորներ են, 7-ը՝ գիտության թեկնածուներ:

Խ. Աբովյանի ժառանգներն ընթերցողների սեղանին են դրել տարբեր գիտությունների գծով ավելի քան 250 գիտական աշխատություն:

Մասնագիտական բարձագույն կրթություն են ստացել՝ քիմիայի գծով՝ 9-ը, ֆիզիկայի և մաթեմատիկայի գծով՝ 6-ը, շինարարներ՝ 7-ը, ֆիզիոլոգներ՝ 2-ը և վարչական աշխատող՝ 1-ը:

Նրանք եղել են ազնիվ, գործունյա, հայրենասեր և մարդասեր անձինք: