Ի պատիվ մեծ լուսավորչ Խաչատուր Աբովյանի Երևանում և ՀՀ մարզերում բազմաթիվ դպրոցներ, փողոցներ, բնակավայրեր և կրթամշակութային հաստատություններ անվանակոչվել են նրա անվամբ։
- 1920 թ․ ամռանը Աստաֆյան (Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր) փողոցը վերանվանվում է Խաչատուր Աբովյանի փողոց։
- Երևանում 1933 թ․-ին Աբովյանի հրապարակում (ներկայիս Շարլ Ազնավուրի) տեղադրվում է 1913 թ․-ին Փարզում կերտած քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի Խ. Աբովյանի բրոնզե հուշարձանը։
- Երևանի Աբովյանի անվան քաղաքային զբոսայգում 1937թ․ բացվել է Մանկական երկաթուղին։
- 1950 թ․ Աբովյան փողոցի վերջնամասում՝ Աբովյանի պուրակում տեղադրվում է քանդակագործ Սուրեն Ստեփանյանի Աբովյանի բրոնզե արձանը, ճարտարապետը՝ Գ. Թամանյան: Հուշարձանը նվիրվում է Խ․ Աբովյանի մահվան 100-ամյակին։
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին։ Խ․ Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը անվանակոչվում է մեծ լուսավորչի անունով։ 1955թ․ համալսարանի առաջին մասնաշենքի դիմաց տեղադրվում է քանդակագործ Ադիբեկ Գրիգորյան կերտած Խ. Աբովյանի բրոնզե կիսանդրին:
- 1961թ. Հայաստանի Կոտայքի մարզի Էլար քաղաքը անվանակոչվում է Աբովյան։
Քաղաքի կենտրում է գտնվում Աբովյանի կիսանդրին․ քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ՝ Ս․Բարխուդարյան:
Խ․ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Քանաքեռի Խ. Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոց․
Հիմնադրվել է 1864 թվականին կաթողիկոս Մաթևոս I Կոնստանդինոպոլեցու կարգադրությամբ Քանաքեռ գյուղում՝ որպես Սահակ Պարթևի անվան մեկդասյա ծխական դպրոց, սակայն շուտով փակվել է։ 1866-1867 ուս․տարում դպրոցը վերաբացվել է։ Դպրոցում սովորել են արական սեռի երեխաներ։ 1892 թվականին ծխական դպրոցում բացվել է նաև օրիորդաց ծխական մեկդասյա դպրոց։ 1908 թվականին երկսեռ քառամյա դպրոցն անվանակոչվել է Խաչատուր Աբովյանի անունով։
- Խաչատուր Աբովյանի անվան հ․ 2 հիմնական դպրոց․
Երևանի առաջին գավառական ուսումնարանը հիմնադրվել է 1832թ., Ժամանակավորապես գործել է Երևանի բերդի տարածքում։ 1835թ․ տեղափոխվել է Պողոս-Պետրոս եկեղեցու դիմացի շենքը, մոտավորապես այնտեղ, որտեղ այժմ գտնվում է կինոթատրոն «Մոսկվան»։ 1838թ․ սկսվում է ուսունարանի նոր շենքի կառուցումը և ավարտվում 1842թ․։ 1843-ից դպրոցի ղեկավարությունը ստանձնում է Խ․ Աբովյանը և մինչև 1848թ․ դպրոցի տեսուչըն էր։
1925թ. դպրոցը ճանաչվել Է Երևանի գավառական դպրոցի ժառանգորդը և անվանակոչվել Խաչատուր Աբովյանի անունով։
- Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարան
Հիմնադրվում է 1994թ․, 2009թ. «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորվում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
- Հրազդանի Խ․ Աբովյանի անվան հ․ 1 ավագ դպրոց։
Հիմնադրվում է 1936 թվականին և կրել է Մաքսիմ Գորկու անունը։ 1988թ. մանկխորհի որոշմամբ դպրոցը վերանվանվում է Խ. Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոց։
- Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց
Հիմնադրվում է 1967թ․ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց, 2009թ․-ին՝ ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ։
- Վարդաբլուրի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց
- Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան հ․ 4 հիմնական դպրոց
Էջմիածնի Խ. Աբովյանի անվան հ․ 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվում է 1960թ․։
- Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան հ․ 1 ավագ դպրոց
- Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ․ 1 հիմնական դպրոց։
Դպրոցի պատմությունն սկսվում է 1925 թվականից. մինչև 1923թ. Ստեփանակերտում գործում էր երկամյա դպրոց:
- Աբխազիա․ Գագրա քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 3 դպրոց
- Ֆրանսիա․ Խաչատուր Աբովյան ասոցիացիա, հայտնի է նաև Աբովյան վարժարան։
Հիմնադրվել է Մարսելում 1989 թ․-ին՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Սրբոց Թարգմանչաց հայկական տաճարի 2 դպրոցների միավորումով։
- Նիդերլանդներ․ Հաագա քաղաքում 1984թ․ հիմնադրվում է հոլանդահայ «Աբովյան» մշակութային միությունը, հիմնադիր՝ Մաթո Հախվերդյան։
Աբովյանի անունը կրող փողոցներ
- Քաղաք Արմավիր
- Քաղաք Մարտունի
- Քաղաք Վանաձոր
- Քաղաք Արարատ
- Քաղաք Գյումրի
Աբովյանի անունը կրող գյուղեր ՀՀ մարզերում
- Արարատի մարզ, գյուղ՝ Աբովյան։
Հիմնադրվել է 1830 թվականին։ Գյուղի հիմնադրման հետ կապված մի ավանդույթ են պատմում հին բնակիչները։