ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

<<ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ>> ՄՐՑՈՒՅԹ-ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՓՈՒԼ

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
10.05.2018թ.

Մայիսի 10-ին Տավուշի մարզի Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան>> մրցույթ-միջոցառման ներդպրոցական փուլը:

Մրցույթ-միջոցառման ժյուրիի պատվավոր անդամներն էին՝
1. Բերդի թիվ 3 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քոսակյան Մարուսյան,
2. Բերդի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սարգսյան Անահիտ,
3. Տավուշի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թումանյան Լուսինե,
4. Բերդի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ավալյան Մերի,
5. Խ. Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Մարալյան Աննա:

Դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանը և թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը հանդես եկան ողջույնի խոսքով և հաջողություն մաղթեցին միջոցառման մասնակիցներին:

Միջոցառումը վարեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը:

Մրցույթ-միջոցառման մասնակից թիմերը ներկայացան հետևյալ անուններով և կարգախոսներով՝
1. <<ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍ>>,
Կարգախոսը՝ <<Ժողովրդի հոգու թարգմանը>>
2. <<ԿԵՆԴԱՆԻ լեզու>>,
Կարգախոսը՝ <<Հայոց լեզվի պահապանը>>
3. <<ԿԵՆԴԱՆԻ ԹԵՄԱ>>,
Կարգախոսը՝ <<Ազգային ոգու մարմնացումը>>:
Թիմերի համակարգողներն էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ավալյան Մերին և Քալանթարյան Անուշը:

Հարցերին պատասխանլուց հետո, թիմերը ներկայացան գեղարվեստական համարներով:
<<ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍ>> թիմը ներկայացրեց Խ. Աբովյանի <<Էշն ու շունը>> առակը:
<<ԿԵՆԴԱՆԻ լեզու>> թիմը ներկայացավ <<Անքաղաքավարի էշը>> առակով:
<<ԿԵՆԴԱՆԻ ԹԵՄԱ>> թիմը՝ <<Կատուն ու մուկը>> առակը:

Մրցույթ-միջոցառման ներդպրոցական փուլի հաղթող ճանաչվեց <<ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍ>> թիմը: Թանգարանի տնօրենի կողմից նրանց շնորհվեց <<Լավագույն աբովյանականներ>> մրցանակ և պատվոգիր: Ինչպես նաև մասնակից թիմերին շնորհվեցին շհորհակալագրեր հետևյալ անվանակարգերի համար՝
<<ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍ>> թիմը արժանացավ <<Լավագույն գրական խոսք>> անվանակարգին:
<<ԿԵՆԴԱՆԻ լեզու>> թիմը՝ <<Լավագույն թիմային աշխատանք>> անվանակարգին:
<<ԿԵՆԴԱՆԻ ԹԵՄԱ>> թիմը՝ <<Լավագույն գեղարվեստական համար>> անվանակարգին:

Թանագարանի կողմից աբովյանական հուշանվերներ տրվեցին միջոցառաման բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին, իսկ դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանին շնորhվեց <<Խ. Աբովյանի տուն-թանգարան>> հուշանվերը:

Related Posts