Ի պատիվ մեծ լուսավորչ Խաչատուր Աբովյանի Երևանում և ՀՀ մարզերում բազմաթիվ դպրոցներ, փողոցներ, բնակավայրեր և կրթամշակութային   հաստատություններ անվանակոչվել են նրա անվամբ։

  • 1920 թ․ ամռանը Աստաֆյան (Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր) փողոցը վերանվանվում է Խաչատուր Աբովյանի փողոց։
  • Երևանում 1933 թ․-ին Աբովյանի հրապարակում (ներկայիս Շարլ Ազնավուրի) տեղադրվում է 1913 թ․-ին Փարզում կերտած քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի Խ. Աբովյանի բրոնզե հուշարձանը։
  • Երևանի Աբովյանի անվան քաղաքային զբոսայգում 1937թ․ բացվել է Մանկական երկաթուղին։
  • 1950 թ․ Աբովյան փողոցի վերջնամասում՝ Աբովյանի պուրակում տեղադրվում է քանդակագործ Սուրեն Ստեփանյանի Աբովյանի բրոնզե արձանը, ճարտարապետը՝ Գ. Թամանյան: Հուշարձանը նվիրվում է Խ․ Աբովյանի մահվան 100-ամյակին։
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին։ Խ․ Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը անվանակոչվում է մեծ լուսավորչի անունով։ 1955թ․ համալսարանի առաջին մասնաշենքի դիմաց տեղադրվում է քանդակագործ Ադիբեկ Գրիգորյան կերտած Խ. Աբովյանի բրոնզե կիսանդրին:
  • 1961թ. Հայաստանի Կոտայքի մարզի Էլար քաղաքը անվանակոչվում  է Աբովյան։

Քաղաքի կենտրում է գտնվում Աբովյանի կիսանդրին․ քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ՝ Ս․Բարխուդարյան:

 

Խ․ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Քանաքեռի Խ. Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոց․

 Հիմնադրվել է 1864 թվականին կաթողիկոս Մաթևոս I Կոնստանդինոպոլեցու կարգադրությամբ Քանաքեռ գյուղում՝ որպես Սահակ Պարթևի անվան մեկդասյա ծխական դպրոց, սակայն շուտով փակվել է։ 1866-1867 ուս․տարում դպրոցը վերաբացվել է։ Դպրոցում սովորել են արական սեռի երեխաներ։ 1892 թվականին ծխական դպրոցում բացվել է նաև օրիորդաց ծխական մեկդասյա դպրոց։ 1908 թվականին երկսեռ քառամյա դպրոցն անվանակոչվել է Խաչատուր Աբովյանի անունով։

  • Խաչատուր Աբովյանի անվան հ․ 2 հիմնական դպրոց․

Երևանի առաջին գավառական ուսումնարանը հիմնադրվել է 1832թ., Ժամանակավորապես գործել է Երևանի բերդի տարածքում։ 1835թ․ տեղափոխվել է Պողոս-Պետրոս եկեղեցու դիմացի շենքը, մոտավորապես այնտեղ, որտեղ այժմ գտնվում է կինոթատրոն «Մոսկվան»։ 1838թ․ սկսվում է ուսունարանի նոր շենքի կառուցումը և ավարտվում 1842թ․։ 1843-ից դպրոցի ղեկավարությունը ստանձնում է  Խ․ Աբովյանը և մինչև 1848թ․ դպրոցի տեսուչըն էր։

1925թ. դպրոցը ճանաչվել Է Երևանի գավառական դպրոցի ժառանգորդը և անվանակոչվել Խաչատուր Աբովյանի անունով։

  • Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարան

Հիմնադրվում է 1994թ․, 2009թ. «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորվում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:

  • Հրազդանի Խ․ Աբովյանի անվան հ․ 1 ավագ դպրոց։

Հիմնադրվում է 1936 թվականին և կրել է Մաքսիմ Գորկու անունը։ 1988թ. մանկխորհի որոշմամբ դպրոցը վերանվանվում է Խ. Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոց։

  • Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Հիմնադրվում է 1967թ․ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց, 2009թ․-ին՝ ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ։

  • Վարդաբլուրի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց
  • Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան հ․ 4 հիմնական դպրոց

Էջմիածնի Խ. Աբովյանի անվան  հ․ 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվում է 1960թ․։

  • Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան հ․ 1 ավագ դպրոց
  • Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ․ 1 հիմնական դպրոց։

Դպրոցի պատմությունն սկսվում է 1925 թվականից. մինչև 1923թ. Ստեփանակերտում գործում էր երկամյա դպրոց:

  • Աբխազիա․ Գագրա քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 3 դպրոց
  • Ֆրանսիա․ Խաչատուր Աբովյան ասոցիացիա, հայտնի է նաև Աբովյան վարժարան։

Հիմնադրվել է Մարսելում 1989 թ․-ին՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Սրբոց Թարգմանչաց հայկական տաճարի 2 դպրոցների միավորումով։

  • Նիդերլանդներ․ Հաագա քաղաքում 1984թ․ հիմնադրվում է հոլանդահայ «Աբովյան» մշակութային միությունը, հիմնադիր՝ Մաթո Հախվերդյան։

Աբովյանի անունը կրող փողոցներ

  • Քաղաք Արմավիր
  • Քաղաք Մարտունի
  • Քաղաք Վանաձոր
  • Քաղաք Արարատ
  • Քաղաք Գյումրի

Աբովյանի անունը կրող գյուղեր ՀՀ մարզերում

  • Արարատի մարզ, գյուղ՝ Աբովյան։

Հիմնադրվել է 1830 թվականին։ Գյուղի հիմնադրման հետ կապված մի ավանդույթ են պատմում հին բնակիչները։