ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Извините, эта страница доступна только на Армянский For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հոկտեմբերի 1-ից 29-ը թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց մասնագիտական պրակտիկա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, Աբովյանի ստեղծագործությանը, թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, մասնավորապես թանգարանային միջոցառումների և կրթական ծրագրերի կազմակերպման գործընթացին, թանգարանին կից պատմական հուշարձաններին, կատարեցին գործնական առաջադրանքներ: