ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոնի երեխաների այցը թանգարան

Извините, эта страница доступна только на Армянский For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Խ. Աբովյանի տուն-թանգարանը, հավատարիմ իր ավանդույթներին, անվճար այցելությունների շրջանակներում իր հարկի ներքո ընդունեց ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոնի երեխաներին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթական բաժնի պետ Իրինա Թորոսյանի ուղեկցությամբ: Ճամբարականները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որտեղ նրանց թանգարանի գիտաշխատող Աննա Մարալյանը հանգամանորեն ներկայացրեց մեծն լուսավորչի կյանքը, գործունեությունը և ստեղծագործությունը: Երեխաները ոգևորությամբ և տպավորություններով լի հեռացան թանգարանից: