ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՃԱՄԲԱՐԱԿՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Извините, эта страница доступна только на Армянский For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մայիսի 31-ին տուն-թանգարանում անցկացվեց հերթական կրթական ծրագիրը: Այս անգամ, անվճար այցելությունների շրջանակներում, մեզ այցելել էին սահմանամերձ Ճամբարակ քաղաքի դպրոցի 5-րդ դասարանցիները: Կրթական ծրագրի թեման էր <<19-րդ դարի հայկական տների կառուցվածքն ու կենցաղը>>: Բացի ծրագրի բուն թեմայից, գիտաշխատող Ս. Ավոյանը երեխաներին ծանոթացրեց նաև Խ. Աբովյանի առաջին աշխարհաբար դասագրքում՝ <<Նախաշավիղ>>-ում առաջադրված գրաճանաչության նոր՝ հնչական մեթոդին: Ծրագրի ինտերակտիվ և առարկայական մասն անցկացվեց Խ. Աբովյանի տոհմատանը, որտեղ երեխաների համար ներկայացվող նյութն առավել տեսանելի և հասանելի էր: Թանգարանի կողմից ճամբարակցիներին՝ որպես սահմանամերձ գոտու բնակիչներ, տրվեցին աբովյանական հուշանվերներ: