ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Թանգարանային մասնագիտական պրակտիկայի 3-րդ շաբաթվա ընթացքում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողները ծանոթացան թանգարանին կից պատմական հուշարձաններին՝ Ս. Հակոբ, Ս. Աստվածածին եկեղեցիներին, Պետևանի մահարձանին, Հայ և էստոն ժողովուրդների բարեկամության հուշարձանին, Խ. Աբովյանի արձանին, լսեցին զեկույցներ «Աբովյանի ծննդյան թվականը», «Աբովյանը արվեստում», «Աբովյանի անհայտացման վարկածները» թեմաներով, ուսանողներին ներկայացվեց նաև «Պատմական էքսկուրս դեպի Անի» կրթական ծրագիրը: Պրակտիկայի շրջանակներում ուսանողները հանդես եկան գործնական աշխատանքներով: Ներկայացրեցին հետաքրքիր զեկուցումներ Հայաստանի պատմական հուշարձանների մասին՝ Անիի, Հաղպատի վանքի, Անիպեմզայի Երերույք տաճարի, Տեկորի տաճարի, Դադիվանքի, Անիի Ս. Կաթողիկե եկեղեցու, Սանահնի վանքի, Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի, Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանների: