Բաց դաս՝ «Աբովյանի մանկավարժական գործունեությունը» թեմայով:

Извините, эта страница доступна только на Армянский For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

12119077_246294612376753_6734224735931381439_n                 Մարտի 19-ին Արգավանդի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները այցելել էին թանգարան` բաց դաս անցկացնելու նպատակով: Թեման նվիրված էր Խաչատուր Աբովյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարին Բաղդասարյանի ողջույնի խոսքից հետո, աշակերտները դասը սկսեցին յուրովի` պատկերավոր և գեղարվեստորեն ցիտելով Աբովյանին նվիրված ասույթները: Նրանք հանգամանալից խոսեցին Աբովյանի կենսագրության, ծննդավայրի, ստեղծագործական գործունեության և այլ թեմաների վերաբերյալ: Այնուհետ թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը վարեց բաց դաս`«Աբովյանի մանկավարժական գործունեությունը» թեմայով: Ներկայացվեց 19-րդ դարի կրթական համակարգը հայկական դպրոցներում, Աբովյանի կատարած հեղաշրջումը դպրոցաշինության և մանկավարժության բնագավառում: Այսպիսով, կարդացող սերնդին ընդառաջ գնալ` տալով նրանց աբովյանական գիտելիքների ավելի մեծ պաշար, քան նախատեսված է դպրոցական ծրագրով, հաջողվեց և դպրոցի ուսուցիչներին, և թանգարանի գիտաշխատողներին: Բաց դասի ավարտից հետո, ներկաները, թանգարանի էքսկուրսավար Նազիկ Դանիելյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին ցուցասրահով, եղան Խ. Աբովյանի տոհմատանը: