19-րդ դարի առաջին կեսերին հայ իրականության մեջ առաջինը Աբովյանն էր, որը ոչ միայն գնահատեց թատրոնի դերը ժողովրդի լուսավորության, մտավոր զարգացման գործում, այլև իր ավանդը ներդրեց ազգային դրամատուրգիայի զարգացման մեջ: Աբովյանից ժառանգություն է մնացել երկու թատերական և մեկ թարգմանական պիես, որոնք իրենց նշանակությամբ կարևոր դեր են խաղացել: Դրամատիկիական ժանրում Աբովյանի առաջին փորձը «Նախաշավիղում» զետեղված աշակերտական կյանքից վերցրած «Խաղարկություն մանկանց» խորագրով դրամատիկական երկն է, որը «Գիժն ուսումնարանում» վերնագրով մի քանի տասնամյակ շարունակ տեղ է գտել դպրոցական դասագրքերում: Այն նաև բեմադրվել է:
Ուշագրավ ստեղծագործություն է նաև «Ֆեոդորա կամ որդիական սեր» մեկ գործողությամբ դրաման: Պիեսի ատաղձը ծնողի հանդեպ ամեն ինչից վեր որդիական սիրո գաղափարն է:
Աբովյանի դրամատիկական մյուս երկը «Ադելաիդա ֆոն Վուլֆինգեն կամ հիշատակարան բարբարոսության երեքտասներորդ դարու» թարգմանական դրաման է, որից մեզ են հասել միայն առաջին գործողության չորս տեսիլները:
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈԻՆ ՄԱՆԿԱՆՑ, ՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ԲՆՈՒԹՅՈՒՆ ՍՐԱՄԻՏ ՏՂԱՅԻ ՈԻՐՈԻՄՆ՝ ՁԵՒԱՑԵԼՈ՝ ԻԲՐԵԻ ՏԿԱՐԱՄԻՏ ՈՔ ԵԻ ԳԻԺ, Ի ԺԱՄ՝
ՀԱՐՑԱՓՈՐՁԻ
«Գիժն ուսումնարանում»
ԳԻԺՆ
Ո՞ւր դուք գեղեցիկ մանկության օրեր՝
Ո՞ւր հեռացաք դուք մեզանից շուտով։
Էլ ո՛չ սար, ո՛չ ձոր, ո՛չ ջուր, ո՛չ դաշտեր
Մեզ չեն մխիթարում իրանց ծաղիկներով:
Աչքս բաց արի ինչպես երազում
Ամեն բան ինձի քաղցր էր երևում։
Բայց ինչքան մեր չափը հասնում ենք, առնում,
Էնքան օրեցօր տխրում ենք, տրտմում։
Ո՞ւր մեր էն սրտի ուրախությունը.
Գնացին, հեռացան էս աշխարքումը։
Էլ ո՞վ մեզ կտա էն ազատությունը.
Ամեն բան անել՝ ինչ կա մեր սրտումը։
Թե երբ ինձ ճանաչեցի թե ե՞րբ սկսա խոսիլ, ինձ չի՛ հայտնի։ Երբ խելքս գլուխս էկավ, աչքս բաց արի, ինչ որ տեսա, հենց գիտում էի՝ թե Աստված ինձ համար ա ստեղծել։ Մեկ կողմս իմ օրորոցն էր, մեկ կողմս իմ խաղալու բաները. աչքս նրանց առնելիս՝ էնպես էի իմանում՝ թե քանց ինձ էլ աշխարքումը բախտավոր՝ մեկն էլա չկա։ Էնպես էի իմանում՝ թե աշխարքի թագավորը հենց ես եմ։ Ո՞վ ասես՝ ինձ էր սիրում։ Ով ասես՝ ինձ էր գրկում և ձեռն առնում։ Ւմ մեկ դարդակ խոսքն էլ՝ ամենին դիր էր գալիս: Ւմ մեկ հիմար ծիծաղն էլ՝ ամենի սիրտը շահում և մխիթարում էր: Ւմն էր՝ իմ ծնողաց գիրկը։ Հերս էր նեղանում, մորս էր տալիս․ մերս էր նեղանում, հորս էր տալիս։ Վարդի պես հոտ էին առնում, խնձորի պես խաղացնում։ Մեկ տեղս ցավելիս՝ հազար անգամ խտտում և համբուրում էին ինձ՝ որ սիրտս առնեն։ Մեր տան իշխանը ես էի։ Ասածս ասած էր, ուզածս՝ ուզած, արածս՝ արած։ Առավոտը լուսանում էր՝ թե րիկունը մթնում, իմն էր խաղալը, կռվիլը, դես ու դեն վազիլը, շորերս պատռիլը։ Փետե ձիս՝ իմ հոգին էր։ Սաղ օրը նրա վրա քուչեքը չափում էի, ու՝ էլ ո՛չ հաց, էլ ո՛չ ջուր բնավ միտքս չէին գալիս։
Էնպես իմանում էի՝ թե էն երկնքի գեղեցիկ աստղերը, էն արեգակը և լուսինը, էն դաշտերի ալվան ալվան ծաղիկները՝ հենց ինձ վրա են էնպես խնդում և ծիծաղում։ Հենց ինձանով են՝ էնպես մխիթարվում: Էնպես էի կարծում՝ թե հենց է՛ս քեֆին կմնամ, է՛ս սիրտը կունենամ, է՛ս օրերը կքաշեմ:
Բայց ա՜խ՝ անիրավ աշխարք՝ որ ինձ էսպես խափեց։ Հենց փոքր մեծացա թե չէ՛ ամենն էլ իրանց ուժը ինձ վրա են փորձում։ Ամենն էլ իրանց կուժն ու կուլեն՝ հենց ինձ վրա են կոտրում։ Մեկ բան անելիս՝ իսկույն որը գլխիս ա խփում, որը քամակիս։ Կատուն տեղիցը շարժում ա, ես եմ մեղավորը։ Ով մեկ բան ա անում, ինձ են մեղ դնում։ Պառաված ձիուն՝ ախր էլ ո՞վ գարի կտա։ Էս հիմիկ ի՛մ բանն ա դառել։ Հին ապրանքը գին չի՛ ունենալ։ Ես հիմիկ հին ապրանք եմ դառել։ Վա՜յ.․․ վա՜յ.․․ ափսո՛ս իմ օրերին: Ափսո՛ս իմ անցկացրած ժամանակին։ Ինչի՞ էդպես շուտով գնացիք․ ընչի՞ էդպես թեզ՝ ինձ ձեր տեսությունիցը զրկեցիք։ Ա՜խ՝ իմ անմեղ մանկութուն, քո համը, քո քաղցրությունը էլ հավիտեան չեմ առնիլ։
Հիմիկ էլ զո՛ռ են անում՝ թե պիտի կարթաս։ Հարա՛մ ըլի էն հացն էլ, է´ն շորն էլ, է´ն ապրուստն էլ, որ ինձ տալիս են։ Էլ ո՛չ աչքս ա քուն գալիս, ոչ սիրտս ա հանգստանում։ Գիրքս տեսնելիս՝ հենց իմանում եմ իմ հոգիառս ա։ Վարժատան անունը լսելիս՝ միսս ջանումս հալչում ա։ Երանի՝ տասն օր նախիրը ղրկեն, քանց կես սհաթ վարժատունը։ Ի՞նչ անեմ՝ մեկ հիվանդություն էլա չի՛ պատահում՝ սատանի ա՛չքը քոռանա՝ որ մեկ քանի օր պարկիմ, ու իմ մուռտառ գրքի երեսը չտեսնիմ։ Թե ասում եմ, առավոտը տանից դուս գամ, գնամ մեկ պատի տակի կուչ գամ, ու րիկունը գամ տուն, փորս ա դադբեդատ անում։ Չէ՝ ասենք թե ջեբս էլ հացով լցնում եմ՝ որ փորիս ջուղաբը տամ, իմ անաստված վարժապետն ա եդևիցս մարդ ղրկում, էն ժամանակ վա՜յ իմ օրին, վա՜յ իմ արևին։ Մեկ մկան ծակն էլ որ հազար թումանով ուզենամ առնիմ, չկա։ Ղորդ ա՝ բազի անգամ ասում եմ՝ թե գլուխս ցավում էր, յա մաշիք չունեի, ու էստով գլուխս պրծացնում եմ, ամա էս էլ չի օգտում։ Ամեն օր գլուխ չի՛ ցավիլ, ես էլ լավ գիտեմ, ո՞ւր մնաց վարժապետս՝ որ հազար ինձ նման սատանի՝ ատամին ա խփել ու ճամբու դրել։ — Այբ, բեմ, գլխիդ դմփեմ, գիմ, դա, ջոխին հազիր ա։ Եչ, զա, հա կա՛ց ու հազա։ Է, եթ, խաղս մնաց եդ։ Թո, ժէ, մեկ բանի չաժէ։ Ինի, լիուն, իծանս էկան տուն։ Խէ, ծա, կարթացողն էծ ա։ Կեն, հո, եսիր չեմ հո։ Ձա, ղատ, մնացել եմ սախտ։ Ճէ, մեն, ա՛մեն քոռանա, ով ձեռք չի՛ վերցնիլ մեզմեն։ Յի, նու, շա, ո, չա, պե, ջե, ռա, սոված մեռա։ Սե, վեվ, տյուն, րէ, ծանր է։ Ցո, հյուն, փյուր, քէ, իշի քուրք է։ Օ, ֆէ, ո՜վ վեհ՝ գլուխս տրաքեցավ։ Մի քիչ տեղ արա՛, որ սիրտս հովանա։ Էնքան ասել եմ է՛ս.․ է՛ս.․ է՛ս կորած մոլորած անունները՝ որ ատամներս թուլացել են, գլխումս էլ ղուղ չի մնացել։
Էս պրծար, հիմիկ ասում են՝ այ տղա ասա՛, այբ ժե, ճէ ռա, ա՛խպեր զոռ ա, մ ե ռ ա։ Ձեր գլխովը դիպչի՝ ձեր այբբենն էլ, ձեր այբ ժե ճե, ռան էլ, մեր հոգին հո չե՛ք հանիլ։ Ի՞նչ եք տվել՝ որ մեզանից էլ հետ չե՛ք կարում ուզել։ Չե՛մ կարթում, չե´մ կարթում, հո զոռի բան չի։ -Կարթա՛, կարթա՛, ի՞նչ ա։ Տո ձեր տո՛ւնը չքանդվի, ախր էո հիմար կարթալումը ի՞նչ կա, որ էսպես մեր ջանը հանում են։ Շատ մարդ՝ որ մեկ այբի կտոր էլա փորումը չունի (ա՛խ` չէ՛, չէ՛ գլխումը կուզէի ասիլ, շշկլեց ա, չունքի էս զահրումար կարթալը փորի խարջ բան չի), ներեցեք ինձ՝ էլ կարթալու հարարաթն ա, որ էսպես լեզուս շազվեցավ. օ՜հ, о՜հ., բերանս ցավում ա․ թթու ա, կծու ա, աչքիս լիսը թռավ. այբն էլ ջհանդամը գնա´, ֆեն էլ. էս սհաթս մեկ աման մածուն ըլեր, լավ կխպշտեի, ու մեկ քոնձոտ այբի անունը տալիս, լեզուս կապվում ա: Էն էի ասում, շատ մարդ՝ որ այբի հոտն էլա չի՛ արել (էլ ինչ բերնիցս թռավ, տո՛) այբն, ու հո՞տ… կատուն հոտ ունի, այբը չունի, աստված մի՛ արասցե՝ թե հոտ էլ ունենար, մարդի քյալլեն կտաներ, բեինը կցրվեր։ Ւ՞նչ էի ասում, էլի խօսքիս տուտը կորցրի համբերի՛, համբերի՛. իշի նոխտեն ձեռս ընկավ․ սատանի անկաճը խուլ, քիչ էր մնացել՝ որ էլած չէլած խելքս էլ ալբի հետ կուլ տայի։ Ո՛ւզում էի ասեմ՝ թե ով որ կարթալ չի՛ գիտի (երանի էնպես մարդին, մահի ձեռիցն էլ որ ազատվեր, էնքան բախտավոր չէ՛ր ըլիլ, որքան կարթալու ձեռիցն) պակաս պատիվ ունի, փառքի տեր ա։
Ո՛չ աչքդ մի բան ա տեսնում, ո՛չ բերանդ համ ա առնում։ Շոր չի՝ որ մեկ օր կարես, տուն չի՝ որ շուտով շինես, հաբ չի՝ որ իսկույն կուլ տաս. դեղ չի որ աչքդ խփես՝ ու դեվեր քցես, ինչ կըլի, կըլի, փորը սաղ ըլի։ Չի՛ էլ կարելի՝ որ ինչքան գրեր կան՝ մեկ անգամ կամ ծամես, կուլ տաս, կամ ջուր անես, խմես, կամ թե չէ՝ քերես, ջնջես՝ որ քոռանան և աչքիդ չի երևին։ Հա՛ կաց, ու ոտիդ, գըլխիդ արա՛, որ դժոխքի պուճախն էլ գնաս, էլի քեզ հանում են ու միսդ բերանդ տալութ ասում են՝ պիտի կարթաս։ Ւ՞նչ կուզես անիլ, աշխարքս բոլոր թարսվել ա։ Երկինքն էլ թռչիս էլի քեզ վեր են բերում, գիրքդ կռնատակդ տալիս ու ճամբու քցում, ո՛ւր, աստված իրանց գլուխը ո՛չ գիտէ։
Մեկ գիրքս կորցնում եմ, մյուսն են ձեռս տալիս։ Մեկ ղալամս կորցնում եմ, ծեծում, թակում սպանում են՝ թե գնա՛ մյուսը բեր։ Փոքր հեդի եմ գալիս, վա՜յ իմ օրին։ Դասս չգիտեմ, լինեյկեն հազիր ա։ Ձեռս չե՛մ դեմ անում, քամակիս են խփում, քամակս եմ քաշում, ոտիս ա դիպչում։ Ւ՞նչ անեմ. ո՞ր ջուրն ընկնիմ. ո՞ւր կորչիմ՝ որ էս դժոխքիցը ազատվիմ։ Սատանի փայ ըլի, աչքը դուս գա, գյոռբեգյոռ ըլի` ով որ էս կարթալը սահմանել ա։ Ասում են` կարթալով մեծ մարդ կդառնաս, հաց կըճարես. տո տնա՛քանդներ՝ էս օր էլ՝ քանի որ մեծանում եմ, էնքան աչքից ընկյնում եմ։ Մեկ կտոր հաց են տալիս, քթիցս են հանում։ Էլ ի՞նչ կանեմ ձեր հացն ու մեծությունը, երբ օրս ու ումբրս կխավարի։ Երանի՛ ղշերին՝ որ էսպես ցավ չունին, ու իրանց քեֆին թռչում, ման են գալիս։ Բոյս էլա շուտով երկարանում չի, որ բալքի թե ամաչին, ու էլ վարժատունը չուղարկեն։ Րիկունն եմ գիրքս ձեռս առնում, քունս ա տանում. առավոտն եմ ուզում դասս սերտեմ, էլ ժամանակ չի կա։ Աչքս որ բաց եմ անում, հենց գիտեմ՝ իմ հոգեառ հրեշտակը բարձիս վերևը կանգնած, ուզում ա, հոգիս առնի։ Ի՞նչ կլեր, որ ամեն օր կիրակի էր էլել՝ որ հենց մեր քեֆին ման գայինք։
Հիմիկ էլ էկել եք՝ սիրելի ծնողք՝ որ տեսնիք՝ թե ի՞նչ ենք սովորել։ Շատ բարի՝ տեսե՛ք և իմացե՛ք, բայց՝ Աստծու խաթեր դուք էլա մեզ խեղճ էկեք և մեր չար ուստի պես չի՛ ջկրվիք, չի՛ բարկանաք՝ թե ո՛չինչ չենք սովորել. ինչ Աստված տվել ա, նրանով ռազի կացեք: Ասացի՝ որ կարթալը կանֆեթ չի՛, որ բիրադի բերանդ քցես և փորդ քաղցրացնես։ Վա՜յ նրան՝ ով որ նրա համը կառնի, կարելի <ա> մինչև մահը էլ չի՛ մոռանա։
ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱՅՆ
Ի՞նչ. ի՞նչ։ Գժվե՛լ ես տո։ Թե գլխիդ ձի ա քացի տվել։ Ի՞նչ ես գլխիցդ դարդակ դարդակ դուս տալիս։ Էլ իծանդ գլո՞ւխդ են հավաքվել։ Ուզում ես՝ որ հենց քուչեքումը ման գաս, նհախ տեղը քո հոր հացն ուտես, ու մեկ բան էլա չի՛ սովորի՞ս։ Տեսնում չե՛ս՝ որ ով որ կարթացել ա, մեկ բան գիտե, նրան են միշտ պատիվ, չին, նշան տալիս։ Շա՛տ բարի՝ չես ուզում կարթալ՝ մեր բաղումը խիար, կանաչի շատ ունինք ցանած։ Թե կուզես՝ մեկ էշ ա՛ռ, մեկ կետի (դագանակ) ձեռիդ բռնի՛ր, ու ամեն առավոտ բե՛ր, փողոցումը ծախի՛ր։ Կամ թե չէ մեկ կճուճ առ, ու կաթը ծախիր։ Ւնչ կուզե ըլի, պարապ ման գալուցը էլի լավ ա։ Մարդ քանի մեծանա, մեկ բանի պետք է պետքը գա։ Պարապ հաց ուտիլը փոր կծակի ու մեր հոր քիսին վնաս ա։
ԳԻԺՆ
Ա..հա՛.. Աչքներս լույս։ Աշխարքումս էլ ո՞վ դարդ կանի։ Դու էիր մնացել, որ իշի պոչը դզես։ Գլխիցս ռա՛դ իլ. էս ո՞վ է։ Խրատ ունիս, տա՛ր ծախի՛ր, մածնի տո՛ւր, ու գլխիդ քսի՛ր։ Հլա սրան մտիկ արեք։ Երեկ մեկ, էսօր երկու՝ ցխումը թավալ էր տալիս, իսկի չէ՛ր էլ իմանում, թե հաց ուտելիս, ձեռը բերանը պիտի տաներ՝ թե ականջը, հիմիկ ուզում ա, ինձ խրատ տա։ Կորի՛ր գլխիցս՝ թե չէ էնպես կխփեմ որ երեք օր հաց ու ջուրը մտքիցդ կընկնի, ու չե՛ս իմտնալ՝ թե շկոլի ճամբեն ո՞րն ա։ Խրատ ունիս, քեզ համար պահիր, թթու դի՛ր, պաս օրը շա՛տ պետք կգա։
Խել (nք) եր (եխա)։ Ի՞նչ ասեմ։ Քո հերն ու մերը ինչի՞ պետք է քեզ հաց տան, ինչի՞ պետք է քեզ տուն թողան, որ դու էդպես կատաղիս։ Մեկ քանի օր պետք է բոբիկ դռնե դուռը ման գաս, մի քիչ քամի կուլ տաս՝ որ իմանաս թե սովն ի՞նչ ա, ծարավն ի՞նչ։ Տաք տեղ մեծացել ես, հենց գիտում ես՝ թե ամեն օր էսպես կըլի։ Բաս քեզ պես հիմար երեխին ի՞նչ ասեմ։ Լավ ա։ Ես տեսնում եմ՝ որ թեկուզ քեզ ասած, թեկուզ պատին, բոլորը մին ա։ Թամբալությունը մեկ անգամ վրեդ ես առել, էլ քո գլխումը ի՞նչ բան տեղ կանի, գիլի գլխին ավետարան կարթա՛, ապա ի՞նչ կհասկանա։ Էս հիմիկ քո բանն ա։
ԳԻԺՆ։ Ւ՞նչ, ի՞նչ։ Էլի բերանդ քեզ չե՞ս անում։ Էլ ուզում ես՝ որ էդ ծուռը գլուխդ դզե՞մ: Շատ բարի։ Հո միշտ էստեղ չենք մնալ, թե քուչեն դուս կգա՞ս… ես գիտեմ՝ թե գիլի ավետարանն ինչպես կկարթան։ Գլխիդ էն բանը բերեմ՝ որ ճամփեն էլ չճանաչես։
ԱՅԼ ՄՅՈՒՍ ՄԵԾԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱ
Հա՛. հա՛ խեր ըլի․ էս ի՞նչ խաբար ա: Ւ՞նչ եք իրար միս ուտում: Թե կռիվ եք ուզում, կետին (փայտը) հազիր ա։ Նա ձեզ կբարըշացնի։ Ընչի՞ համար եք կռիվ անում։ Ո՞վ ա ձեր հացը՝ ձեր ձեռիցը խլել (հայելով ի գիժն)։ Էլ սատանեքդ մոտ են էկել։ Օ․․․ ո՞վ քեզ չի´ ճանաչել, վա՞յ նրան, դու սատանի եդի ոտն ես: Ասացե՛ք ինձ՝ ի՞նչ եք ուզում իրարից։
ԽԷԼՈՔ ԵՐԵԽԱ․ Աստվածդ կսիրես՝ մեկ համբերի և ինձ անկանջ արա՛։ Սրան տեսնո՞ւմ ես, էս կապովի գժին։ Հենց էն ա ուզում, ով միշտ խաղա, դարդակ ման գա և բնավ չի կարթա։ Ւ՞նչ կասես։
ԳԻԺՆ. Նա՛լաթ չար սատանին՝ էլի դիվանը գլուխս էկան։ Տո քեզ ի՞նչ՝ ա՛խմախ։ Դու ես իմ տերը, կամ իմ հաց տվողը։ Ւնչ սիրտս ուզում ա, էն կանեմ, հո ձեր հացը չեմ ուտում։
Մեծահասակ երեխա. Աչքի լո՛ւյս լավ ես ասում․ ամա՛ մեկ միտք արա՛. թե բաշիբոշ ման գալով, ձեռդ ի՞նչ կընգնի։ Խաղալը լավ է, ո՞վ չի սիրիլ, ես էլ, որ խաղի անունը լսում եմ, հենց իմանում եմ՝ թե նոր կյանք եմ ստանում։ Ամա որ մեծանանք՝ նա մեզ հաց, ու ջուր չի՛ տալ։ Լավն է՞ն չի, որ համ խաղանք, համ սովորինք։
ԳԻԺՆ․ Է՜հ՝ սատանի աչքն էլ քոռանա, մեկիցը չե՛մ պռծել, մյուսն ա գլուխս տանում։ Ամենն էլ էսօր փիլիսոփա են դառել։ Հենց ինձ են գիժ համարում։ Չունքի որ ասում են՝ ես էլ անկաջս կախ կանեմ, իմ գրի հետ կընգնիմ, ի՞նչ ըլում ա, ըլի։ Կիրակի օրը՝ փառք Աստռւծս հո դաս չո՛ւնիմ։ Ւ՞նչ եմ դարդ անում։
ՄԵԾԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱ։ Հիմիկ խելոք ես խոսում՝ բարաքյալլա շա՛տ ապրիս։
ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱ. Ես էլ՝ հենց է՛դ էի ասում, հո գլուխ չէի պատռում։
ՄԵԾԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱ։ Հիմիկ իմանում եմ՝ որ իծանդ փախել են։ Աստված տա հետ չգան։
ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱ։ Սրան լավ սհաթի պետք է ռաստ բերած՝ որ գլխումը բան նստացնես թե չէ էնպես ա կարծում՝ թե մենք իր վատն ենք ուզում։
ՄԵԾԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱ։ Շատ քնելուցը, շատ խաղալուցը ո՛չինչ օգուտ չենք ստանալ։
ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱ։ Ի՞նչ օգուտ, շորըներս ա պատռվում. մաշկներս ա մաշվում, ու տեսնողն էլ՝ վըրներս ծիծաղում ա։
ՄԵԾԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱ։ Սովորինք՝ որ լավ մարդ դառնանք, ու ամենն էլ մեզ սիրեն:
ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱ։ Էն ժամանակը ում մոտ էլ՝ որ գնանք, մեզ պատիվ կտան: Աշխարքը մեր ձեռին կըլի։
ՄԵԾԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱ։ Գլուխ տո՛ւր ամենին ու էդպես այինօյին մտածմունք՝ էլ չանես։
ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱ։ Գլուխ տո՛ւր, բեհեսար բանիցը որքան հեռու կենանք, մեր խերն ա։
ԳԻԺՆ
Գլուխ տալը կտամ։ Էդ ի՞նչ մեկ մեծ բան ա. ձեր խոսքին էլ անկաջ կանեմ: Ես էլ եմ լավ իմանում՝ թե էշը զվո՛րը պետք է տուն տարած՝ էդքան խելք էս պստիկ գլխումն էլ կա՝ Աստծուն փառք․ ամա… հիմիկ որ էդպես ամենդ էլ խելոքացել եք, ու ուզում եք ձեր գլուխը նշանց տաք, վախում եմ՝ թե էքուց էդ գլուխը ուրիշ տեղ պահ տաք, բարձի հետ սեր քցեք, դասըներդ չգիտենաք, կլասը եդի գաք ու լինեյկեն ձեր գլխին դիպչի։ Բանը ասիլը չի. բանը անիլն ա։ Ուրիշին խրատ տալը շատ հեշտ ա, մղդսիքն էլ՝ էդ հունարն ունին, ամա՝ որ բանը տեղն ա գալիս՝ որ պետք է անենք, էն ժամանակը սատանեն էլ՝ մեջ ա ընկնում, ու մարդ չի՛ իմանում՝ թե ջրի ճամփեն ի՞նչ տեղ ա, կամ էշը ո՞ր տեղ ա արածում։ Եդո մալում կանի՝ թե գիժն ո՞վ ա, խելոքն ո՞վ։ Էսօր թավը չի՛։
Սի՛րելի ծնողք՝ դուք էլ շհադ կացե՛ք սրանց էս խոսքերը կես փողով չեմ առնիլ։ Լեզուն ինչպես որ կամենաս, էնպես կարող ես շուռ տալ։ Թող հիմիկ հարցնեն մեզ. տեսնինք՝ թե ո՞վ շատ գլուխը կքորի, քուցին քուցին կանի, կուչ ու ձիգ կանի, քիթ ու պռունկը կհավաքի, բերնի տեղ աչքը բաց կանի. լեզվով ջուղաբ տալու փոխ՝ կամ ոտին, կամ գլխին կանի, ո՞ւմ երեսը կկարմրի, ո՞ւմ աչքը կուլ կերթա, ո՞ւմ սիրտը կդողա։ Սրանց շատի սիրտը հիմիկ էնպես ա թրպրտում, ինչպես մեր իծի պոչը։ Բայց դուք էլ մի քիչ պետք է խաթր անեք և մեր մանկությանը խնայեք՝ թե չէ՝ որ մեկ թթու աչք ցույց տաք՝ է՝ էնա հա՝ շատի սիրտը փորումը կհալչի։
ԱՄԵՆԵՔՅԱՆ ՄԻԱՁԱՅՆ
Ո՞վ կասի՝ կարթալն անպետք ա մարդուս,
Կարթալով պետք է մեր աչքը բացվի։
Որ լավ իմանանք, ի՞նչ կա աշխարքումս.
Եվ ուրիշն երբեք մեզ ծաղր չանի։
Լավ իմացե՛ք դուք՝ ծնո՛ղք սիրելի՝
Որ ձեր արածը մեր մտքումն ունինք։
Աչխարքն աշխարքով դիպչի, անցնի․
Մենք ձեր բարի խրատն միշտ կկատարենք։
Թող Աստված միշտ ձեզ բախտավոր պահի։
Ձեր շվաքն մեր գլխիցն անպակաս լինի։
Ինչ որ ձեր սիրան ա, մենք միշտ էն կանենք
Որ բարեկամաց սիրտն ուրախացնենք։