«Անկախության պահապան հայ զինվոր» 15.09.2016 թ.

Извините, эта страница доступна только на Հայերեն For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Թող ինձ այսուհետ տգետ կանչեն: Լեզուս բաց ա էլել՝ իմ ընտի′ր, ազիզ, ի′մ սրտի սիրեկան ազգ: Թող տրամաբանություն գիտեցողը իրան համքյարի համար գրի, ես քո կորած, շվարած որդին` քեզ համար» :
Խ.Աբովյան

Շնորհավոր տոնդ ՀԱՅԱՍՏԱՆ:

15.09.2016թ-ին «Խ.Աբովյանի տուն-թանգարան»-ի բակում կայացավ անկախության 25 ամյակին նվիրված «Անկախության պահապան հայ զինվոր» խորագրով միջոցառում:
Թանգարանի հանրահռչակման բ/վ  Լուսինե Մելքոնյանը և կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը ներկայացրեցին զեկույցներ «Իմ Հայաստանը» և «Բանակը, որպես անկախության 25 տարիների կարևորագույն ձեռքբերում» թեմաներով:
Միջոցառման մասնակիցներ Կ.Զարյանի անվ.117 դպրոցի սաները ներկայացան «Ես իմ անուշ ՀԱՅԱՍՏԱՆԻ», «Հայաստան երգ-պար», «Զինվորի երգը» համարներով:
Թիվ 8 հատուկ կրթահամալիրի սաները ներկայացան Գևորգ Էմինի «Պատգամ», «Սասունցիների պարը» և Համո Սահյանի «Օրը մթնեց» բանաստեղծություններով:
Կարեն Գևորգյանի ղեկավարած «Հայկազունք» դհոլահարների խումբը ներկայացավ «Սարդարապատ» և «Մարտական» կատարումներով:
Գարեգին Նժդեհը դարձավ անմահ քանաքեռցու գործի արժանավոր շարունակողը: Նժդեհը ևս սերունդներ դաստիարակեց փառահեղ դաստիարակությամբ՝ իր գործով դառնալով օրինակ.

«Ես ցեղահավատ եմ,-ասում էր նա,- և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին- իմ ցեղին է պատկանում, քան, իմ անմիջական ծնողներին»:
Համոզված կարող ենք ասել, որ այս սերունդը, մեր սերունդը, ով պատիվ ու բախտ ունի ապրելու անկախ Հայաստանում հենց այդ հոգեբանությամբ էլ առաջնորդվում է: Աստված թող մեր ազգին ուժ տա, որ բարությամբ հաղթենք չարին ու առաջ գնանք էլի բազում դարեր: