ԿԻՆՈ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ: Խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: 1964: Հնչուն: Սև-սպ.: 3 Մաս: ռուս.: Ռեժ. Գուրգեն Բալասանյան։ Օպ. Նորայր Սիմոնյան, Ի․ Եսայան: Հայաստանի մշակույթի և արվեստի օրերը Էստոնիայում:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ: Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի կինոստուդիա: 1969: Հնչուն: Սև-սպ.: 1 Մաս: հայ.: Ռեժ. Սուրեն Առաքելյան։ Օպ. Հարություն Բալաբանյան, սց. Սերգեյ Հովհաննիսյան, խորհրդատու` արվեստագիտության դոկտոոր-պրոֆեսորը Ռուբեն Զարյան:
Սովետական Հայաստան 1948։ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանը: Կինոստուդիա տվյալ չկա: Համր: Սև-սպ.: 1 մաս: 3 րոպե 35 վրկ.: 77 մ: Ռեժ. Լևոն Իսահակյան: Օպ. Նորայր Սիմոնյան, Գարեգին Արամյան, Ժիրայր Վարդանյան, հնչ. օպ. Ն Բագիրովա, երաժշտ. ձևավորում Արամ Սաթունց: Ձայնը բացակայում է:
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ: Խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: 1964: Հնչուն: Սև-սպ.: 2 Մաս: հայ.: Ռեժ. Սուրեն Առաքելյան։ Օպ. Գարեգին Արամյան, Գևորգ Սանամյան, Նորայր Սիմոնյան: Էստոնական արվեստի շաբաթը Հայաստանում:
Սովետական Հայաստան, 1964: Խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: Հնչուն: Սև-սպ.: 1 մաս: 7 րոպե 39 վրկ.: 209 մ: հայ.: Ռեժ. Սուրեն Առաքելյան: Օպ. Վ Եսայան, Գուրգեն Եղիազարյան, Նորայր Սիմոնյան, Մ Հովհաննիսյան, Գարեգին Ասլանյան: Սյուժե 2. Խ.Աբովյանի հիշատակին. Խ.Աբովյանի հիշատակի հավերժացման միջոցառումներ Տարտու քաղաքում։
Սովետական Հայաստան 1955։ Գեղարվեստական և խրոնիկալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: Հնչուն: Սև-սպ.: 1 մաս: 7 րոպե 35 վրկ.: 201 մ: Ռեժ. Վիլյամ Հայկազյան: Օպ. Գուրգեն Եղիազարյան, Մանուկ Հովհաննիսյան, Գևորգ Սանամյան, Նորայր Սիմոնյան: Խմբ. Սուրեն Առաքելյան, տեքստի հեղինակ Բ. Շահումյան: Ձայնը բացակայում է: Խաչատուր Աբովյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսություններ։
«Հյուսիսային ծիածան»: 1960թ․, «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ։ Բեմադրող ռեժիսոր՝ Արտաշես Հայ-Արտյան, Ա․ Սամվելյան, Գ․ Մուշեղյան։ Սցենարի հեղինակ՝ Հրաչյա Քոչար։ Կոմպոզիտոր՝ Էդուարդ Հովհաննիսյան։ Դերակատարներ՝ Հ․ Ներսիսյան, Բ․ Ներսիսյան, Գ․ Ջանիբեկյան, Վ․ Վարդերեսյան։ Խաչատուր Աբովյանի դերում՝ Ա. Սողոմոնյան։
Ֆիլմում հնչում են Գեղամ Սարյանի, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Գրիբոյեդովի բանաստեղծությունները։
Տևողությունը՝ 87րոպե
ՄՈՒԼՏՖԻԼՄ
«Որսորդները», 1977 թվականի երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի կողմից։ Ֆիլմում հնչում են մի շարք հայերեն երգեր, ինչպես նաև այն ունի ռուսերեն ներդիրներ ու ոճավորված է համր կինոյի ձևով։
«Որսորդները» մուլտֆիլմը Ռոբերտ Սահակյանցն ստեղծել է Լյուդմիլա Սահակյանցի մասնակցությամբ 1977 թվականին «Հայֆիլմ» ստուդիայում (Երևան)։ Մուլտֆիլմի սցենարը գրել է ռեժիսորը (Պ. Թյուրաբյանի հետ միասին) հայ գրականության դասական Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների՝ (Լոռըցիք «Պարապ վախտի խաղալիք») մոտիվներով։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1977 թվականին։
Մոսկվայում ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության համագումարում մուլտֆիլմը դիտելուց հետո Ֆեոդոր Խիտրուկը այն անվանել է «ռումբ»։ Սակայն լայն վարձույթ այն այդպես էլ դուրս չի եկել։
Տևողությունը՝ 9,35 րոպե։
«Մի արձանի ոդիսական» անիմացիոն ֆիլմ։ 2022թ․։ Նկարիչ-անիմատոր՝ Հայկ Սայադյան։
Տևողությունը՝ 8 րոպե։