Հանդիպում հոգեբան գիտնականների հետ 14.12.2015

Извините, эта страница доступна только на Հայերեն For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դեկտեմբերի 14-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ թիվ 103 և Լ.Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցների թվով 50 աշակերտների հանդիպումը հոգեբան գիտնականների հետ / Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կրթության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի աշխատակիցներ՝ հոգ.գիտ.թեկն., դոցենտ Մանիկ Հակոբյան, նույն ամբիոնի ասիստենտ Արմինե Վահանյան և դասախոս, Լ.Արիսյանի թիվ 127 ավագ դպրոցի հոգեբան Նաիրա Հարութունյան / :
Հանդիպման նպատակն էր ստեղծել առավել սերտ համագործակցություն դպրոց-թանգարան-բուհ շղթայի օղակներում, օգնել ավագ դպրոցի աշակերտներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում:
Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ կրթության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի աշխատակիցներ հոգ. գիտ. թեկն., դոցենտ Մանիկ Հակոբյանը, Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի ասիստենտ Արմինե Վահանյանը,Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի դասախոս, Լ.Արիսյանի թիվ 127 ավագ դպրոցի հոգեբան Նաիրա Հարութունյանը, թիվ 103 ավագ դպրոցի ԴԱԿ Անի Սաֆարյանը, նույն դպրոցի մանկավարժներ Սուսաննա Նիկողոսյանը և Կիմա Ադամյանը, թիվ 127 և 103 դպրոցների 12-րդ դասարանցիները:
Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի տնօրեն, ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ.գիտ.թեկն.Վահրամ Մհերի Քոսակյանը իր ողջույնի խոսքում ներկայացրեց թանգարանի համառոտ պատմությունը, կարևորեց բուհ–դպրոց համագործակցության դերը աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում, լուսաբանեց հոգեբանի մասնագիտության առանձնահատկությունները, շեշտեց կրթության ոլորտում հոգեբանի անհրաժեշտ դերը: Այնուհետ խոսեց Խաչատուր Աբովյանի մանկավարժահոգեբանական գործունեության նշանակալից դերի, հոգեբանամանկավարժական ասպարեզում առաջարկած և իրականացրած նորամուծությունների հսկայական ավանդի մասին:
ՀՊՄՀ կրթության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի աշխատակից հոգ. գիտ. թեկն., դոցենտ Մանիկ Հակոբյանը մանրամասն ներկայացրեց կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը: Խոսեց ֆակուլտետի կազմում գործող ամբիոնների գործառույթների, տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի դերակատարության մասին` ուսանողների մասնագիտական կողմնորոշման գործում:
Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի ասիստենտ Արմինե Վահանյանը ներկայացրեց հոգեբանի գործառույթները հասարակության մեջ և ընտանեկան կյանքի համակարգում: Հարց ու պատասխանի արդյունքում քննարկվեցին ապագա հոգեբանի աշխատանքային առանձնահատկությունները:
Ամբիոնի դասախոս, թիվ 127 ավագ դպրոցի հոգեբան Նաիրա Հարութունյանը ներկայացրեց հոգեբանի մասնագիտության նշանակությունը ՀՀ կրթության և մասնավորապես հանրակրթական համակարգում, հոգեբանի մասնագիտական գործունեության առանձնահատկությունները դպրոցում: Անդրադարձավ ներառական կրթության խնդիրներին:
Հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում: Հնչեցին հարցեր` ուղղված դպրոցի հոգեբանի մասնագիտական կոդեքսի /գաղտնապահության /, հոգեբան-խորհրդատուի անձին ներկայացվող պահանջների, հոգեբան-հոգեբույժ տարբերության և այլ հարցերի վերաբերյալ: Աշակերտների կողմից բարձրացված հարցերին տրվեցին գիտականորեն հիմնավորված, սպառիչ և մատչելի պատասխաններ: