Կրթական ծրագրեր

Պարապ վախտի խաղալիք

Լսարան՝ 3-5-րդ դասարաններ
Խումբ՝ 20-25 աշակերտ
Տևողություն՝ 60 րոպե
Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ ճանաչողական և խաղարկային

ՄԱՍ 1

Ծրագրի առաջին փուլում մասնակիցները ծանոթանում են Խ. Աբովյանի առակագրությանը, գրողի «ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ» առակների ժողովածուին: Ծրագրավարի օգնությամբ ընթերցում և վերլուծում են առակները, ծանոթանում բարբառային բառերին:

ՄԱՍ 2

Ծրագրի խաղարկային մասում մանակիցները առակների կերպարային տիկնիկներով ներկայացնում են բեմականացումներ:
Մասնակիցներին տրվում է շնորհակալագիր:
Ծրագրի ավարտին՝ շրջայց Աբովյանի տոհմատանը:

Արժեքը՝ 5000 դրամ
Մուտքավճար՝
մինչև 12 տարեկան՝ անվճար
12-18 տարեկան՝ 500 դրամ
մեծահասակներ՝ 1000 դրամ