առանց կարգի

Քողարկված պատումներ

Հոկտեմբերի 16-ին թանգարանում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում։ Բացման խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը և հանրահռչակման բաժնի ղեկավար Ա. Ստամբոլցյանը։
Միջոցառման գլխավոր բանախոսն էր ԵՊՀ անգլիական բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանը։ Պրոֆեսորը ներկայացրեց «Քողարկված պատումներ կամ հայ թարգմանական հեքիաթը ժամանակի համատեքստում» թեմայով դասախոսություն, որի շրջանակում հետաքրքիր և նոր բացահայտումներ եղան նաև Աբովյանի թարգմանական ժառանգության վերաբերյալ։
Հաջորդիվ երաժշտական կատարումներով հանդես եկավ Ավանի մշակույթի տան «Հայ ֆոլկ երգիչներ» խումբը․ Գեղարվեստական ղեկավար՝ Գևորգ Մարգարյան։