Կրթական ծրագրեր

Երևանի բերդի գրավումը

Միջառարկայական կրթական ծրագիր
Հայ գրականություն և Հայոց պատմություն

Լսարան՝ 8-9-րդ դասարաններ
Խումբ՝ 20-25 աշակերտ
Տևողություն՝ 60 րոպե

Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ տեսական և գործնական:

Տեսական մաս

Ծրագրավարը ներկայացնում է Երևանի բերդի պատմական փուլերը, դերն ու նշանակությունը, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի առանցքային իրադարձությունները՝ այս ամենը զուգակցելով Խաչատուր Աբովյանի ապրած ժամանակաշրջանի և «Վերք Հայաստանի» պատմավեպի հետ:

Գործնական մաս

Մասնակիցները բաժանվում են 2 խմբի, հնչում են հարցեր յուրաքանչյուր խմբի համար: Ճիշտ պատասխանի դեպքում, մասնակից թիմը որպես միավոր ստանում է հայ կամավորական ջոկատի դրոշ, սխալ պատասխանի դեպքում թիմի աշակերտներից մեկը հակառակորդ խմբին «գերի» է ընկնում և պետք է հաղթահարի առաջադրանքը:
Միավորների հանրագումարում որոշվում է Երևանի բերդը գրավող թիմը:
Հաղթող թիմը ստանում է շնորհակալագիր:

Ծրագրի ավարտին՝ շրջայց Աբովյանի տոհմատանը:

Արժեքը՝ 5000 դրամ
Մուտքավճար՝
մինչև 12 տարեկան՝ անվճար
12-18 տարեկան՝ 500 դրամ
մեծահասակներ՝ 1000 դրամ