առանց կարգի

Մուլտֆիլմի շնորհանդես

«Աբովյանական օրեր Մարսելում»  ծրագրի շրջանակում Ֆրանսիայի Մարսել քաղաքի Աբովյան վարժարանում տեղի ունեցավ «Մի արձանի ոդիսական» անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը: Զեկույցով հանդես եկան Մարսելի Աբովյան վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանը և Խ.Աբովյանի տուն թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Քննարկվեցին հետագա համագործակցության նախագծեր: Միջոցառումների շարքն ավարտվեց շրջայցով` Մարսելի Աբովյան փողոցում:

Հ.գ. Ծրագիրն իրականացվել է թանգարանի և վարժարանի միջև կնքված հուշագրի շրջանակում և կրելու է շարունակական բնույթ: