Կրթական ծրագիր «Տարվա եղանակները»
ճանաչողական խաղ-էքսկուրսիա
Նախատեսված է կրտսեր դպրոցականների համար /7-10տ./
Տևողությունը` 50-60 րոպե
Նկարագիր`
.Թանգարանի աշխատակիցը համառոտ ներկայացնում է թեման: Յուրաքանչյուր եղանակը ներկայացնելուց հետո, երեխաներին հնարավորություն է տրվում նկարել տվյալ եղանակը: Ամբողջ նյութին ծանոթանալուց հետո, նրանց կտրվեն հարցեր: Յուրաքանչուր ճիշտ պատասխանի համար կստանան գրաբարով գրված տառեր, որոնցով վերջում կգրեն տարվա եղանակների անունները: Յուրաքանչյուր եղանակի անվան տակ երեխաները կփակցնեն իրենց նկարած նկարները:
Նպատակ`
- Ծանոթություն տարվա 4 եղանակների և բնության երևույթների հետ` զուգահեռ ներկայացնելով Աբովյանի մեթոդը թեմայի վերաբերյալ:
- Երեխաներին ներկայացնել գրաբարի դժվարությունները, և թե որքան կարևոր էր լեզվի բնագավառում Աբովյանի առաջադրած նոր մեթոդները: