ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Թանգարանային մասնագիտական պրակտիկայի 4-րդ շաբաթվա ընթացքում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողները ծանոթացան թանգարանի կրթական ծրագրերին, դրանց մշակման և կազմակերպման գործընթացին, լսեցին զեկույցներ «Աբովյանի մանկավարժական գործունեությունը», «Աբովյանի դիմանկարի պատմությունը» թեմաներով, գործնական աշխատանքների շրջանակներում ուսանողները կատարեցին աբովյանական ընթերցումներ և ներկայացրեցին զեկույց Գառնիի տաճարի մասին:

Related Posts