Ցանկանալով մի փոքրիկ պարտեզ տնկել դպրոցիս մոտ, որ մի կողմից զարդարեր դպրոցը, մյուս կողմից էլ օգտակար լիներ աշակերտների համար, ես խնդրել եմ տեղիս իշխանության՝ իմ տրամադրության տակ դնել այն հողամասը, որ 400 քառակուսի սաժեն տարածություն ունի և գտնվում է դպրոցի ցանկապատի հետևը, հարավային կողմից, և որպեսզի ծանրաբեռնած չլինեմ իշխանությանս, հրավիրել եմ տեղական հայ հասարակությանը մասնակից լինելու այդ հանրօգուտ ձեռնարկության և նյութականապես աջակցելու ինձ այն ի կատար ածելու, որի համար ստացել եմ թե՛ առաջինի և թե՛ վերջինի համաձայնությունը:  Բայց որովհետև դրա համար անհրաժեշտ է քանդել ցանկապատը դպրոցի բակի մեջտեղից դուռ բանալու համար, որ նախ՝ դրա միջոցով փակված լինի հողամասի արտաքին մուտքը, և երկրորդ՝ հարմար հաղորդակցություն ստեղծվի դպրոցի բակի ու հիշյալ պարտեզի միջև, ես սրանով վստահում եմ հարգանոք զեկուցանել Ձերդ բարձր բարեծննդության և խոնարհաբար խնդրել՝ հաճել թույլ տալ ինձ ձեռնարկելու այդ պարտեզը տնկելու գործին:  

    Պարտք եմ համարում սրան ավելացնել և այն, որ այդպիսի ձեռնարկությունն այսպիսի տաք և այսքան արգավանդ երկրում կունենա շատ բարերար հետևանք, և պատանեկության առողջությունը տեղիս խորշակալից մահաբեր կլիմայի ազդեցությունից պահպանելու տեսակետից, և երեխաներին նրանց մանկական հասակից գեղեցիկ և ամեն կոչման համար այնքան շահեկան զբաղմունքի ընտելացնելու տեսակետից, այսինքն՝ պարտիզպանության և ընդհանրապես գյուղատնտեսության:

1844թ. մարտի 3