Մարտի 29-ին տուն-թանգարանի գիտակրթական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ գործնական բաց-դաս <<Արհեստները Աբովյանի գործունեության համատեքստում>> թեմայով՝ Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի մանրանկարչության բաժնի ուսանողների մասնակցությամբ: Դասը վարեց թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը: Ուսանողները ծանոթացան Աբովյանի՝ Դորպատում ուսումնասիրած արհեստների, այնուհետև այդ արհեստները Հայաստանում ներմուծելու և տարածելու Աբովյանի կատարած աշխատանքների հետ: Դասի ընթացքում ուսանողները կատարեցին վիտրաժային աշխատանքներ: Ինչպես միշտ, Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողները զարմացրեցին իրենց գեղեցիկ աշխատանքներով:
ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
29
Մրտ