Ապրիլի 2. «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ»2015 մրցույթ-միջոցառման եզրափակիչ փուլ 02.04.2015

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ապրիլի 2 ին թանգարանում կայացավ միջոցառում, որը խորհրդանշական էր երկու առումով: Առաջինը կապված էր Խ.Աբովյանի ողբերգական անհայտացման հետ: Ամեն տարի ավանդույթ դարձած այդ օրը թանգարանը իր հարկի ներքո հիշատակում և հարգանքի տուրք է մատուցում հայ վերածնության մեծ գործչին՝Խ.Աբովյանին: Եվ հենց այդ օրը, կայացավ «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ» մրցույթ-միջոցառման եզրափակիչ փուլը: Հաղթող ճանաչվեց Ալ.Մյասնիկյանի 66 դպրոցը: Թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանի  կողմից տրվեցին շնորհակալագրեր հետևյալ անվանակարգերի համար՝ «Լավագույն գրական խոսք»,«Լավագույն թիմային աշխատանք»,«Լավագույն գեղարվեստական համար» :

Միջոցառման արդյունքում ունեցանք թվով 120 աշակերտ բավականաչափ ուսումնասիրած հանճարեղ Աբովյանի կյանքը, գործունեությունը և գրական ժառանգությունը: Միջոցառման նպատակն էր` չմոռանալ մեր մեծերին և, կարդալով նրանց թողած գրական ժառանգությունը, մնալ հավատարիմ նրանց թողած պատգամներին: