ՔՊ դասախոսություն

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հուլիսի 8-ին տուն-թանգարանում անցկացվեց Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ հերթական դասախոսությունը: Թանգարանի տնօրեն և ՔՊ պետ Վ. Քոսակյանը ընդհանուր գծերով ներկայացրեց ՔՊ կարևորությունն ու նշանակությունը: Այնուհետև ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ և ՔՊ շտաբի պետ Արևիկ Ստամբոլյցյանը Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ կարդաց դասախոսություն հետևյալ թեմաներով՝
1. Մշակութային արժեքների տարհանման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակներում.
2. Տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը արտակարգ իրավիճակներում:
<< Մշակութային արժեքների տարհանման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակներում >> թեմայի շրջանակներում Ա. Ստամոլցյանը ներկայացրեց մշակութային արժեքների տարհանման կառավարումը, մշակութային կազմակերպություններում առաջնահերթ տարհանման ենթակա հավաքածուների փաթեթավորումը, հավաքածուների տեղափոխման գործընթացը, հավաքածուների ընդունումը և պահպանման ապահովումը պահպանման անվտանգ օբյեկտներում և պահպանման անվտանգ օբյեկտների կողմից հավաքածուները մշակութային կազմակերպություններին վերադարձնելու գործընթացը:
<<Տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը արտակարգ իրավիճակներում>> թեմայի շրջանակներում խոսվեց դեպքի վայրի զննման, էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարների, վտանգավոր նյութերից պատահարների, հրդեհի և դրա առաջացման պատճառների, այրվաքների և դրանց ծանրության գնահատման, հրդեհների ժամանակ ճիշտ գործողությունների, ինչպես նաև կոտրվաքների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու մասին:
Ներկայացվեցին նաև թանգարանում առկա հակահրդեհային միջոցները և գործնականում ցույց տրվեց դրանց կիրառման եղանակները: Միջոցառման ավարտին Քպ շտաբի պետը աշխատակիցներին բաժանեց ազդարարման ազդանշանների դեպքում բնակչության գործողությունների հուշաթերթեր: