ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցավ համատեղ միջոցառում Խ. Աբովյանի տուն-թանգարանի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի և Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր զինվորներին հաղորդակից դարձնել կրթամշակութային կյանքին և ամրապնդել բանակ-մշակույթ կապը: Խ. Աբովյանի տուն-թանգարանը հանդես եկավ շրջիկ ցուցադրությամբ, ներկայացվեց մեծն լուսավորչի կյանքն ու գործունեությունը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի կողմից ներկայացվեց մեծ գիտնականների կյանքը և տեսանյութ թանգարանի մասին, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը ցուցադրեց տեսանյութ մեծ կոմպոզիտորի և թանգարանի մասին: